Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Արհեստական բանականության մոդելները, հատկապես անվտանգության ոլորտում, պետք է կայուն լինեն ոչ միայն դասական սխալների, այլև գիտակցված ֆազինգային աղավաղման նկատմամբ։ Մեր այս հետազոտությունը ցույց է տալիս, որ նույնիսկ փոքր տոկոսի աղավաղումները կարող են հանգեցնել դասակարգման զգալի խափանումների։ Դա շեշտում է կայունության կանոնավոր թեստավորման, ուսուցանող տվյալների աղբյուրների նկատմամբ վստահության գնահատման և «ֆազինգի նկատմամբ կայուն» ճարտարապետությունների նախագծման անհրաժեշտությունը։ Կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նեյրոցանցային մոդելի կայունությունը էապես կախված է ուսուցանող տվյալների որակից։ ԳՄՑ-ն, չնայած իր գեներատիվ ներուժին, կորցնում է աղավաղված տվյալներից կայուն ձևանմուշներ առանձնացնելու կարողությունը և սկսում է վեր-արտադրել «սխալ նորմ»: Առանց աղավաղումներից պաշտպանվելու լրացուցիչ մեխանիզմների (ինքնակոդավորիչների զտում, մուտքային տվյալների նկատմամբ վստահության վերահսկում) կիրառման նեյրոցանցային մոդելները խոցելի են աղավաղված տվյալների օգտագործմամբ ձեռնարկված գրոհի նկատմամբ, ինչը հանգեցնում է դրանց հիման վրա գործող համակարգերի սխալ աշխատանքին։</jats:p>