Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում հետազոտվել է ռազմական ծախսերի ազդեցությունը տնտեսական աճի վրա Հարավային Կովկասի երեք պետություններում՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում 2000–2024 թթ․ ընթացքում՝ նպատակ ունենալով գնահատել ոչ միայն ՀՆԱ-ի վրա պաշտպանական ծախսերի ազդեցության վիճակագրական նշանակալիությունը, այլ նաև առկա պատճառահետևանքային կապերի ուղղությունը։ Այդ նպատակով իրականացվել են մի շարք վիճակագրական հետազոտություններ, մասնավորապես կիրառվել են Փիրսոնի հարաբերակցության, ADF միավոր արմատի կայունության թեստ, ARDL սահմանային կոինտեգրացիոն մոդելը՝ օպտիմալ լագային կառուցվածքի ընտրությամբ AIC չափանիշի հիման վրա: Տվյալների բազան ձևավորվել է Համաշխարհային բանկի, Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի, Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնական աղբյուրներից, իսկ հաշվարկները կատարվել են EViews 14 SV ծրագրով։Մոդելների վիճակագրական վստահելիությունը հաստատվել է Jarque-Bera, Breusch-Godfrey և Breusch-Pagan-Godfrey ախտորոշիչ թեստերով։ Արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում ռազմական ծախսերը բացասական և նշանակալի ազդեցություն ունեն աճի վրա, Վրաստանում առկա է կարճաժամկետ դրական և երկարաժամկետ բացասական ազդեցություն, իսկ Ադրբեջանում ազդեցությունը վիճակագրորեն նշանակալի չէ: Հետազոտությունը փաստում է,  որ ռազմական ծախսերի տնտեսական արդյունավետությունը խիստ կախված է երկրի ռեսուրսային բազայից և տնտեսական կառուցվածքից:</jats:p>

Show More

Keywords

վրա են ռազմական ծախսերի տնտեսական

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect