Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Սույն հոդվածում վերլուծվել է պետական կառավարման մարմիններում վերահսկողության ներքին մեխանիզմների դերը՝ հանրային հաշվետվողականության ապահովման համատեքստում։ Հոդվածում վերահսկողության ներքին մեխանիզմները դիտարկվում են ոչ միայն որպես կառավարման ներհամակարգային գործիքներ, այլ որպես այն ինստիտուցիոնալ հիմքը, որի միջոցով կարող է ձևավորվել պետական մարմինների գործունեության թափանցիկությունը, պատասխանատվությունը և հանրային վստահությունը։ Հետազոտության առանցքում են ներքին վերահսկողության ընդհանուր համակարգը, մասնավորապես՝ ներքին աուդիտի համակարգը և էթիկական վերահսկողության ներքին բաղադրիչները՝ ՀՀ գործող օրենսդրության, վերահսկող մարմինների եզրակացությունների և միջազգային չափորոշիչների համադրական վերլուծության հիման վրա։ Միջազգային գնահատումների, մասնավորապես՝ OECD-ի և GRECO-ի դիտարկումների համադրումը թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ-ում վերահսկողության ներքին մեխանիզմների իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը առկա են, սակայն դրանց ներուժը հանրային հաշվետվողականության ապահովման տեսանկյունից լիարժեք չի իրացվում և ներկայումս չի ձևավորում հանրային հաշվետվողականության ամբողջական և գործունակ համակարգ՝ մնալով առավելապես ձևական և հատվածային բնույթ։ Հոդվածում հիմնավորվում է այն մոտեցումը, որ անհրաժեշտ է վերահսկողության ներքին մեխանիզմների համակարգային վերաիմաստավորում՝ դրանք հանրային հաշվետվողականության շարունակական և ինստիտուցիոնալացված գործիքների վերածելու նպատակով:</jats:p>