Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Կլաստերի վրա հիմնված զարգացումը մրցունակության, նորարարության և տարածաշրջանային բարձր տնտեսական աճի կարևորագույն գրավականն է։ Այնուամենայնիվ, միջազգային փորձը վկայում է, որ կլաստերները հաջողությամբ ձևավորվում և գործում են ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի առկայության պայմաններում։ Սույն հոդվածում քննարկվում են Հայաստանի Հանրապետությունում կլաստերների զարգացման ինստիտուցիոնալ առանձնահատկությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվում իրավական, կազմակերպչական և կառավարչական մեխանիզմներին, որոնք ազդում են կլաստերների ձևավորման և արդյունավետության վրա: Հիմնվելով ինստիտուցիոնալ տնտեսության և կլաստերային տեսության վրա՝ ուսումնասիրությունը վերլուծում է Հայաստանի ինստիտուցիոնալ կառուցվածքը, բացահայտում կառուցվածքային և նորմատիվ հիմնական սահմանափակումները և գնահատում ազգային տնտեսական քաղաքականության և կլաստերային զարգացման սկզբունքների միջև համապատասխանության աստիճանը: Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ թեև Հայաստանն ունի կլաստերների զարգացման հիմնարար ինստիտուցիոնալ նախադրյալներ, սակայն առկա են իրավական համակարգման, քաղաքականության ինտեգրման և ինստիտուցիոնալ բացեր: Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին»-ին, որը ներկայացվում է որպես զարգացման ուղենիշ, ի սկզբանե նպատակ ունենալով վերանայել և ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքն ու պետական ինստիտուտները, որտեղ առաջնահերթություն է տրված կարողությունների ամրապնդմանը։ Միևնույն ժամանակ ներկայացված են կլաստերային քաղաքականության տեսանկյունից, այս դոկտորինը կարևոր թերությունները:</jats:p>