Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտը վերջին տարիներին բախվում է մի շարք լուրջ մարտահրավերների, որոնք ազդում են ոլորտի կայուն զարգացման և միջազգային մրցունակության վրա։ Արդի խնդիրներից մեկը անվտանգության չափանիշների պահպանմանումն է, որի հետևանքով Հայաստանը հայտնվել է ԵՄ սև ցուցակում։ Մեկ այլ կարևորագույն հիմնախնդիր է Հայաստանից մի շարք միջազգային ավիաընկերությունների դուրս գալը, ինչն էապես նվազեցրել է ավիաշուկայի մրցունակությունը։ Լուրջ մարտահրավեր է նաև COVID-19 համավարակի ազդեցությունը, որը հանգեցրել է ուղևորահոսքի կտրուկ նվազման և ֆինանսական կորուստների։ Բարդություններ են առաջացրել նաև տարածաշրջանային քաղաքական անկայունության, սահմանափակ օդային հաղորդակցության և նոր ուղղությունների բացման հետևանքով։ Ներքին խնդիրների շարքերում առանձնանում են ավիացիոն ենթակառուցվածքների թերի զարգացվածությունը, ինչը հատկապես նկատելի է մարզային օդանավակայաններում։ Ոչ պակաս կարևոր հիմնախնդիրների շարքում կարելի է առանձնացնել մասնագետների պակասը, կրթական ծրագրերի ոչ բավարար վիճակը, որը չի համապատասպանում միջազգային չափորոշիչներին, ինչպես նաև կառավարման և օրենսդրության բացերը, որոնք հաճախ դանդաղեցնում են ոլորտի բարեփոխումները։ Չնայած այս մարտահրավերներին՝ ոլորտը ունի զգալի ներուժ, որը հնարավոր է իրականացնել ենթակառուցվածքների արդիականացման, անվտանգության մեխանիզմների կատարելագործման, միջազգային համագործակցության ընդլայնման և մրցակցային ավիաշուկայի ձևավորման միջոցով։ Ոլորտում համակարգային և երկարատև բարեփոխումների իրականացումը ՀՀ-ում քաղաքացիական ավիացիան կարող է դարձնել տնտեսական աճի և միջազգային ինտեգրման կարևոր շարժիչ ուժ։</jats:p>