Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածը նվիրված է Երևանի քաղաքային զարգացման արդի մարտահրավերների համալիր վերլուծությանը՝ տարածքային գերկենտրոնացման պայմաններում։ Ուրբանիզացիան դիտարկվում է որպես բազմագործոն և համակարգային գործընթաց, որը մի կողմից խթանում է տնտեսական աճը, իսկ մյուս կողմից՝ առաջացնում է սոցիալական, տարածքային և բնապահպանական բնույթի խնդիրներ։ Վերլուծվում են Երևանում գերկենտրոնացման հետևանքները, ինչպիսիք են տրանսպորտային ծանրաբեռնվածությունը, շրջակա միջավայրի վատթարացումը, սոցիալական բևեռացումը, սեյսմիկ ռիսկերը և բնակարանային շուկայի անհամաչափ զարգացումը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այսպիսի մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ և համալիր քաղաքականություն՝ ներառյալ արբանյակ քաղաքների ստեղծումն ու զարգացումը, Երևան քաղաքի և վերջիններիս միջև տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացումը, վարչական ապակենտրոնացումը և այլն։ Եզրակացվում է, որ Հայաստանի կայուն և համաչափ զարգացումը պահանջում է հրատապ միջոցառումների իրականացում Երևան քաղաքի բեռնաթափման և մարզերի զարգացման խթանման ուղղությամբ։ </jats:p>