Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Ան­ձի ստեղ­ծա­րա­րութ­յու­նը ժա­մա­նա­կա­կից մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեութ­յան կար­ևոր բա­ղադ­րիչ­նե­րից է, ո­րի դրսևո­րու­մը կա­րող են խո­չըն­դո­տել տար­բեր հո­գե­բա­նա­կան գոր­ծոն­ներ: Այս հա­մա­տեքս­տում ար­դիա­կան է ան­ձի ստեղ­ծա­րա­րութ­յու­նը խո­չըն­դո­տող հան­գա­մանք­նե­րի ու­սում­նա­սի­րութ­յու­նը տար­բեր մաս­նա­գի­տա­կան ո­լորտ­նե­րում: Սույն հե­տա­զո­տութ­յան նպա­տակն է ու­սում­նա­սի­րել և հա­մե­մա­տել հու­մա­նի­տար և բ­նա­գի­տա­կան ո­լորտ­նե­րի մաս­նա­գետ­նե­րի ստեղ­ծա­րա­րութ­յու­նը խո­չըն­դո­տող հո­գե­բա­նա­կան գոր­ծոն­նե­րը: Հե­տա­զո­տութ­յա­նը մաս­նակ­ցել է 60 մաս­նա­գետ. 30-ը՝ բնա­գի­տա­կան ո­լոր­տից, 30-ը՝ հու­մա­նի­տար: Հե­տա­զո­տութ­յան հա­մար կի­րառ­վել են հար­ցա­րա­նի և վի­ճա­կագ­րա­կան վեր­լու­ծութ­յան (Ստ­յու­դեն­տի թես­տը ան­կախ խմբե­րի հա­մար) մե­թոդ­նե­րը: Հե­տա­զո­տութ­յան արդ­յունք­նե­րը ցույց տվե­ցին, որ ստեղ­ծա­րա­րութ­յան մի շարք խո­չըն­դոտ­ներ՝ սխալ­վե­լու վա­խը, քննա­դատ­վե­լու վա­խը, ծու­լութ­յու­նը, անվս­տա­հութ­յու­նը և պեր­ֆեկ­ցիո­նիզ­մը, բնո­րոշ են բո­լո­րին։ Միա­ժա­մա­նակ ար­ձա­նագր­վել են վի­ճա­կագ­րո­րեն նշա­նա­կա­լի տար­բե­րութ­յուն­ներ: Մաս­նա­վո­րա­պես, հու­մա­նի­տար ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը, որ­պես ստեղ­ծա­րա­րութ­յան խո­չըն­դոտ­ներ, ա­վե­լի հա­ճախ են նշել խմբի կող­մից չըն­դուն­վե­լու վա­խը, ան­տար­բե­րութ­յու­նը և­ ան­հե­տաքրք­րութ­յու­նը, մտա­ծո­ղութ­յան կարծ­րութ­յու­նը, ժա­մա­նա­կի սղութ­յան պայ­ման­նե­րում գոր­ծու­նեութ­յու­նը, պարգ­ևատ­րու­մը, միա­տե­սակ (շաբ­լոն) մտա­ծո­ղութ­յու­նը։ Սույն հե­տա­զո­տութ­յու­նը ստեղ­ծա­րա­րութ­յան զար­գաց­ման տար­բե­րակ­ված մո­տե­ցում մշա­կե­լու հիմք կա­րող է լի­նել՝ հաշ­վի առ­նե­լով մաս­նա­գի­տա­կան ո­լոր­տը:</jats:p>

Show More

Keywords

են ստեղծարարությունը մասնագիտական հումանիտար ստեղծարարության

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect