Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետություն Կառավարության ձևավորման գործընթացում օրենսդիր մարմնի լիազորությունների շարժընթացի ուսումնասիրությանը։ Համեմատա-իրավական վերլուծության մեթոդներով հետազոտվում են Հայասատանում նախագահական, կիսանախագահական, կիսապառլամենտական և պառլամենտական կառավարման ձևերի առանձնահատկությունները, քննվող հարցի շրջանակներում։ 2015 թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում գործադիր իշխանության ձևավորման գործընթացը ամբողջությամբ գործնականում վերապահվեց օրենսդիր մարմնին։ Սակայն, այս դեպքում մեծ է վտանգը, որ կառավարության պատասխանատվությունը Ազգային ժողովի առջև դառնում է ձևական, եթե խորհրդարանում վարչապետի կուսակցության խմբակցությունը բացարձակ մեծամասնություն է։ Հոդվածի գիտագործնական հիմքն են կազմում պետության կառավարման ձևերին նվիրված գիտական աշխատանքները, ՀԽՍՀ Սահմանադրությունը, ՀՀ Սահմանադրությունը ներառյալ 2005 և 2015 թ․ խմբագրությունները։</jats:p>