Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Բնության հատուկ պահպանվող տարածքները (այսուհետ՝ ԲՀՊՏ) կենսաբազմազանության, էկոհամակարգերի և վտանգված տեսակների պահպանության առանցքային գործիք են՝ միաժամանակ ապահովելով էկոհամակարգային ծառայություններ և նպաստելով հասարակության բարեկեցությանը։ Միջազգային մակարդակում դրանց ստեղծումն ու կառավարումը ձևավորվում են իրավաքաղաքական շրջանակներով, որոնք շեշտադրում են ներառականությունը, համայնքային մասնակցությունն ու արդարությունը։ Հայաստանում ԲՀՊՏ-ներն ընդգրկում են երկրի տարածքի շուրջ 13,1 %-ը և կարևոր դեր ունեն ազգային բնապահպանական քաղաքականության իրականացման գործում։ Սույն հոդվածում ներկայացվում է ՀՀ-ում ԲՀՊՏ-ների կառավարման համակարգում տեղական համայնքների ներգրավվածության իրավական, ինստիտուցիոնալ և գործնական հիմքերի համալիր գնահատումը։ Վերլուծվում են օրենսդրական կարգավորումները, ոլորտային քաղաքականությունները և կառավարման մոդելները, ինչպես նաև ուսումնասիրվում են համայնքների մասնակցության իրական դրսևորումները։ Արդյունքները ցույց են տալիս, որ մասնակցությունը հիմնականում սահմանափակ է՝ պայմանավորված թույլ ինստիտուցիոնալ մեխանիզմներով, տեղեկատվության սահմանափակ հասանելիությամբ և որոշումների կայացման գործընթացում լիազորությունների կենտրոնացվածությամբ։ Հիմնավորվում է, որ մասնակցային և ապակենտրոնացված կառավարման ամրապնդումը կարող է բարձրացնել պահպանության արդյունավետությունը, սոցիալական արդարությունն ու կառավարման կայունությունը։ Ներկայացվում են գործնական առաջարկություններ՝ ուղղված ներառական, թափանցիկ և հաշվետու կառավարման համակարգի ձևավորմանը։</jats:p>