Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածում ուսումնասիրվել է վարչական լռության ինստիտուտը և դրանից բխող ֆիկտիվ եզրահանգումները տարբեր իրավակարգերում։ Ուսումնասիրելով մի շարք երկրների վարչական մարմինների լռության, դրանից բխող ֆիկտիվ եզրահանգումների վերաբերյալ կարգավորումները՝ կարող ենք արձանագրել, որ այն բավականին շատ քննարկումների առարկա է դարձել հատկապես Եվրոպական միության անդամ երկրների իրավական համակարգերում։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ վարչական լռության, դրանից բխող ֆիկտիվ եզրահանգումների վերաբերյալ միասնական մոտեցում չկա, սակայն ուսումնասիրված պետություններում մեկ ընդհանուր սկզբունք նկատվեց, ըստ որի՝ վարչական մարմնի լռությունը, որպես կանոն, հանգեցնում է ֆիկտիվ եզրահանգման։ Ուսումնասիրության արդյունքում պետությունները, կախված վարչական լռությունից բխող ֆիկտիվ եզրահանգումների բնույթից, բաժանվել են երկու խմբի՝ պոզիտիվ և նեգատիվ եզրահանգումներ ունեցողների։ Սակայն, որոշ պետություններ, ավելի փոքրաթիվ, վարչական լռությունից բխող ֆիկտիվ եզրահանգման որևէ տեսակ չեն ամրագրել՝ սահմանափակվելով միայն վարչական մարմինների ողջամիտ ժամկետում գործելու պարտականության կամ այլ ընդհանուր ընթացակարգային մեխանիզմների ամրագրմամբ։ Հոդվածի նպատակն է իրավահամեմատական վերլուծության ենթարկել վարչական լռության ինստիտուտը և դրանից բխող ֆիկտիվ եզրահանգումների վերաբերյալ կարգավորումները տարբեր երկրների իրավակարգերում։ Քննարկվող ինստիտուտի իրավահամեմատական ուսումնասիրությունը կարող է հիմք ծառայել այս հարցի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումների և պրակտիկայի բարելավման համար, որը ներկայումս դեռևս ձևավորման փուլում է։</jats:p>