Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածում քննարկվում են 20-21 դարերում աշխարհում պատերազմների և ռազմական հակամարտությունների հետևանքներն ու առաջացնող խնդիրները, որոնց իմացությունը հնարավորություն կտա պետական կառավարման մարմիններին առավել արդյունավետ իրականացնել դրանց կանխարգելմանման գործընթացները: Այս ոլորտում արդյունավետ պետական կառավարման ապահովման համար կատարվել է տարբեր ժամակահատվածներում մոտեցումների զարգացման ընթացքի վերլուծություն: Անցյալի դասերի գիտական ուսումնասիրության «արհամարումը» հաճախ դառնում է ներկայում և ապագայում մեր կողմից թույլ տրված(և՝ տրվելիք) սխալների պատճառը: Հասանելիության առումով առավել դյուրին է գնահատել քաղաքացիական տնտեսության թվային տվյալները, քան՝ ռազմարդյունաբերական համալիրինը (ՌԱՀ)[1]: Երկրագնդի տարբեր վայրերում շարունակվող պատերազմների ու ռազմական հակամարտությունների պատճառով պետական կառավարման առօրյա խնդիրը մնում է պետությունների պաշտպանական կարողությունների զարգացումն, ռազմական նշանակության խնդիրների լուծումը: Սույն աշխատանքը մեր նախորդ՝ «Պետական կառավարման խնդիրներն «արդյունաբերություն-կլիմայի փոփոխություն» շղթայում. հետևանքների և բարելավման միջոցառումների շուրջ» հոդվածի զարգացումն է[2]: [1] Ներառում է լրիվ և մասնակի արտադրական ձեռնարկությունների խմբեր, հանքարդյունաբերական ձեռնարկություններ և շատ այլ պաշտպանական գերատեսչությունների պահանջների բավարարմանն ուղղված կազմակերպություններ: [2] Հոդվածը տես՝ Ashot Zalinyan. Problems of Public Administration in the “Indistry-Climate Change” Chain: on Consequences and Improvement Measures. («Պետական կառավարման խնդիրներն «արդյունաբերություն-կլիմայի փոփոխություն» շղթայում. հետևանքների և բարելավման միջոցառումների շուրջ:») // «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» գիտական հանդես. №4, 2025</jats:p>