Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Այս հոդվածը ուսումնասիրում է տվյալահեն կառավարման զարգացումը երեք հետխորհրդային երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում և Էստոնիայում։ Հետազոտությունը հիմված է համեմատական վերլուծության վրա՝ օգտագործելով միջազգային համաթվեր և ինստիտուցիոնալ չափանիշներ։ Արդյունքները ցույց են տալիս, որ երկրների միջև տարբերությունները պայմանավորված են ոչ այնքան ընդհանուր խորհրդային ժառանգությամբ, որքան ինստիտուցիոնալ ընտրություններով, իրավական դաշտով և հանրային վստահությամբ։ Թեև երեքն էլ ժառանգել են խորհրդային վարչական համակարգի նմանատիպ կառուցվածքներ, դրանց թվային վերափոխման մոտեցումները զգալիորեն տարբերվել են։ Էստոնիան՝ որպես համաշխարհային առաջատար, օրինակ է ծառայում այն բանի, թե ինչպես քաղաքական հանձնառությունն ու կայացած ենթակառուցվածքները կարող են խթանել քաղաքացիների վստահությունն ու թվային նորարարությունները։ Վրաստանը ներկայացնում է բարեփոխումների վրա հիմնված մոդել, որն ուղղված է թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը, նույնիսկ քաղաքական անկայունության պայմաններում։ Հայաստանը, չնայած արձանագրած որոշակի առաջընթացին, շարունակում է բախվել ինստիտուցիոնալ մասնատվածության և համապարփակ ազգային ռազմավարության բացակայության հետ։ Համեմատելով այս երեք երկրների փորձը՝ կարելի է եզրակացնել, է, որ պատմական նմանությունները որոշ չափով կոռելյացիայի հիմք են տալիս, սակայն իրական հաջողության շարժիչ ուժերն ինստիտուցիոնալ ընտրություններն են, իրավական դաշտը և տվյալների նկատմամբ մշակութային վերաբերմունքը։ Հոդվածում ներկայացվում է կիրառելի քաղաքականության առաջարկություններ Հայաստանի համար՝ ներառյալ տվյալների կենտրոնացված կառավարման մարմնի ձևավորումը, ռազմավարական բարեփոխումների իրականացումը և գրագետ ու վստահող քաղաքացիների միջավայրի խթանումը։ Այսպիսով, տվյալները չեն կարող ինքնին փոխակերպիչ ուժ լինել. դրանց իրական ուժը դրսևորվում է այնպիսի կառավարման համակարգում, որն ընդգրկուն է, թափանցիկ և քաղաքացիների կարիքներին արձագանքող։</jats:p>