Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Տնտեսության նորարարական փոխակերպումը որակական արդյունքներ է ակնկալում, որոնք իրենց գնահատումներին են արժանանում թե ազգային, և թե միջազգային մակարդակներում: Միջազգային մակարդակում այդ հարցերի լուծումները գործնականում ներկայացվում է գլոբալ նորամուծական ինդեքսի ճանապարհով, երբ երկները յուրաքանչյուր տարի ներկայանում են վարկանիշավորման աղյուսակում` իրենց մրցակցային համապատասխան դիրքերով [1]: Տնտեսության նորարարական փոխակերպման վարկանիշային աղյուսակում Հայաստանի Հանրապետությունը տարեց-տարի բարելավում է իր դիրքերը, և անգամ համապատասխան ցուցանիշների որակական աճ է գրանցում: Այնուամենայնիվ, նորամուծական ծրագրերի ռեսուրսային ոչ լիարժեք ապահովվածությունը թույլ չի տալիս Հայաստանի Հանրապետությանը առավել արդյունավետ արդյունքների հասնել տնտեսության նորարարական փոխակերպման ճանապարհին: Այս առումով հետազոտական հարցեր են առաջանում, թե ինչպես չափել տնտեսության նորարարական փոխակերպման արդյունքները, և որ ամենակարևորն է, ինչպես գնահատել այդ արդյունքների ազդեցությունը երկրի սոցիալ- տնտեսական զարգացումների վրա: Հետազոտությունում կիրառվել են համեմատական և վիճակագրական վերլուծության մեթոդներ՝ հիմնված Գլոբալ նորարարական ինդեքսի և մակրոտնտեսական ցուցանիշների տվյալների վրա։ Արդյունքում և կատարված վերլուծության հիման վրա, հետազոտությունում բացահայտվել են Հայաստանի Հանրապետության տնտեսության նորարարական փոխակերպումների առանձնհատկությունները և դրանց փոխկապակցվածությունը երկրի տնտեսական աճի վրա:</jats:p>