Abstract
<jats:p>Հոդվածը նվիրված է ՀՀ համայնքներում քույր քաղաքների հետ համագործակցության հիմնախնդիրների և զարգացման հնարավոր ուղիների ուսումնասիրմանը։ Գլոբալացման և կառավարման ապակենտրոնացման պայմաններում տեղական ինքնակառավարման մարմինները աստիճանաբար դառնում են միջազգային հարաբերությունների ակտիվ դերակատարներ, իսկ քույր քաղաքների ինստիտուտը՝ համայնքային զարգացման կարևոր գործիք։ Հետազոտության շրջանակում ներկայացվել է քույր քաղաքների համագործակցության տեսական հիմքը, զարգացման պատմական փուլերը և դրանց արդի դրսևորումները։ Վերլուծվել է Վաղարշապատ համայնքի քույր քաղքների հետ համագործակցության փորձը՝ առանձնացնելով համագործակցության հիմնական ուղղությունները և կիրառական առանձնահատկությունները։ Վերլուծության արդյունքում բացահայտվել են քույր քաղաքների համագործակցության արդյունավետության վրա ազդող հիմնական խնդիրները՝ իրավական անորոշություններ, ինստիտուցիոնալ և կազմակերպչական սահմանափակումներ, ֆինանսավորման անկայունություն և տեղեկատվական թափանցիկության պակաս։ Արձանագրվել է, որ համագործակցությունը հաճախ կրում է ձևական և ոչ համակարգային բնույթ՝ չապահովելով համայնքային զարգացման շոշափելի արդյունքներ։ Հոդվածում առաջարկվում են համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ մի շարք գործնական լուծումներ՝ ներառյալ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումը, դոնորների հետ համագործակցության ակտիվացումը և ռազմավարական պլանավորման ներդրումը։ Այս միջոցառումները կարող են նպաստել ՀՀ-ում քույր քաղաքների համագործակցության վերափոխմանը՝ այն դարձնելով համայնքների կայուն զարգացման արդյունավետ գործիք։</jats:p>