Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածում հոգեգոյաբանությունը ներկայացվում է որպես առաջնորդության հոգեբանության շրջանակը լրացնող և խորքային մակարդակում ամբողջականացնող գիտական մոտեցում, որը հնարավորություն է տալիս առաջնորդությունը դիտարկել ոչ միայն վարքային կամ սոցիալ-հոգեբանական հարթություններում, այլ՝ որպես օնտոլոգիական գործընթաց։ Այս դիտանկյունից առաջնորդը հանդես է գալիս որպես իրականություն մոդուլացնող սուբյեկտ, որի ազդեցությունը դրսևորվում է փորձի կառուցվածքների, պատկերային համակարգերի, իրադարձային իրավիճակների և անգիտակցական շերտերի ձևավորման ու փոխակերպման միջոցով։ Հոգեգոյաբանությունը չի հակադրվում առաջնորդության հոգեբանությանը, այլ ընդլայնում է այն՝ բացահայտելով առաջնորդության խորքային հիմքերը, որոնք դուրս են մնում դասական գործիքակազմի անմիջական դիտարկումից։ Հոդվածի տեսական առանցքում է իրականության չորս մակարդակների մոդելը (Ռ1–Ռ4), որը թույլ է տալիս վերլուծել առաջնորդության ձևավորումը տարբեր օնտոլոգիական շերտերում՝ սկսած ռազմավարական պոտենցիալ հնարավորություններից (Ռ1), շարունակելով ներքին պատկերային և իմաստային կառուցվածքներով (Ռ3), դրանց գործառնական մարմնավորմամբ կազմակերպական իրականության մեջ (Ռ2) և ավարտելով անգիտակցական մշակութային ամրապնդմամբ (Ռ4)։ Այս մոդելը հնարավորություն է տալիս դիտարկել առաջնորդության արդյունավետությունը ոչ թե մեկուսացված գործոնների, այլ իրականությունների փոխգործակցության համակարգում։ Առաջարկվող գործիքակազմը՝ օնտոլոգիական դիրքի ախտորոշում, Ռ1–Ռ4 տիպաբանություն, ֆիքսացիաների վերլուծություն և օնտոլոգիական քոուչինգ, նախատեսված է առաջնորդության հոգեբանության կիրառական մեթոդները խորացնելու և լրացնելու համար։ Այն հնարավորություն է տալիս գնահատել առաջնորդի ներքին կազմակերպվածությունը, տարբեր իրականությունների միջև դինամիկ հավասարակշռությունը և դրանց ազդեցությունը որոշումների կայացման ու կազմակերպական մշակույթի վրա։ Հոդվածում հիմնավորվում է, որ առաջնորդության արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն վարքային մոդելների առկայությամբ, այլ նաև Ռ1–Ռ4 մակարդակների ներդաշնակ փոխգործակցությամբ։ Երբ ռազմավարական բազմակի հնարավորությունները (Ռ1) ձևակերպվում են հստակ պատկերային կառուցվածքների (Ռ3) մեջ և մարմնավորում գտնում գործառնական կիրառման դաշտում (Ռ2), դրանք ամրապնդվում են անգիտակցական մակարդակում (Ռ4)՝ ձևավորելով կայուն կազմակերպական և մշակութային դինամիկա։ Առաջարկվող հոգեգոյաբանական մոտեցումը ներկայացվում է որպես բազմաշերտ և երկարաժամկետ ազդեցություն ապահովող կառավարման մոդել, որը հատկապես արդյունավետ է բարդ, փոփոխական և վերափոխում պահանջող կազմակերպական միջավայրերում։</jats:p>