Abstract
<jats:p>Հոդվածում ներկայացված է ուսուցչի մասնագիտական գործունեության բաղադրիչներից կառավարչականը՝ հաշվի առնելով ժամանակակից աշխարհի կողմից ուսուցչի առջև դրվող պահանջները։ Տեսական գրականության ուսումնասիրությունը ի դերև է հանում կառավարչական նույնանման գործառույթներ նաև դասավանդողի մոտ, իսկ միջազգային գնահատման ծրագրերով բարձր արդյունքներ ցուցաբերած երկրների օրինակը ցույց է տալիս, որ արդյունավետ կրթական համակարգ ունեցող պետություններում ուսուցիչները հանդիսանում են ոչ միայն բացառապես դասավանդողներ, այլ նաև կրթական բարեփոխումների իրականացման ու մասնագիտական զարգացման գործընթացի համակարգողները։ Նման գործունեություն ծավալելու համար նշված երկրների կրթական համակարգի ներկայացուցիչ-դասավանդողները ունեն թե' բարձր ինքնավարություն, թե' զարգացած հոգեբանական որակներ, որոնք համանման են արդյունավետ գործող ղեկավարի հոգեբանական որակների հետ։ Մինչդեռ ՀՀ օրենսդրական դաշտի վերլուծությունը փաստում է, որ ուսուցչի կառավարչական և մասնագիտական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ հոգեբանական որակների հստակ սահմանման և գնահատման մեխանիզմներ դեռևս առկա չեն։ Ավելին, այդ հարցի կարևորության մասին առանձնապես չի էլ բարձրաձայնվում, մինչև այն պահը, երբ կրթական գործընթացում տեղի ունեցած որևէ կոնֆլիկտ հանրային հնչեղություն է ստանում։ Հետևաբար, օրենսդրական դաշտոււմ նշված բացթողման լրացումը մեծապես կնպաստի ուսուցչի մասնագիտական գործունեության ինքնաիրացմանը, աշխատանքից բավարարվածությանը, կրթական գործի բարելավմանը։</jats:p>