Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հանրային փոխհարաբերությունների ցանցային զարգացման հիմնախնդիրները պայմանավորված են տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարատև զարգացմամբ։ Հիմնավորված է թեզ, որ ցանցային զարգացումն իր բազմամակարդակ գործընթացների տրամաբանությամբ կոչված է սպասարկելու հանրային շահի համակարգման ռազմավարական նախագիծը, ինչը ենթադրում է ցանցային դերակատարների կողմից գլոբալ կառավարման մեխանիզմներում սեփական շահերի ինքնաներկայացումը և պաշտպանությունը։ Փոխակերպման գործընթացները ցանցերում պայմանավորված են ցանցային հասարակության հաղորդակցային դերակատարների հմտություններով՝ հետևողականության ապահովմամբ։ Հանրային շահի դիտարկման, պաշտպանության և ապահովման նպատակով ռազմավարական նախագծման խնդրադրումը դիտարկվել է թվային իշխանության գլոբալ կառավարման համատեքստում։ Նմանօրինակ մոտեցմամբ հիմնավորվել է, որ արդի քաղաքական ճգնաժամերում դերակատարների գործունեության առումով ամրապնդվում է գլոբալ քաղաքական ցանցերի նշանակությունն ու գործառնումը։ Այդ նպատակադրմամբ կարևորված են հատկապես թվային իրողությունների, տվյալների կառավարելի և շահարկվող օգտագործման, դրանց կառավարման նոր ռիսկերն ու թվային իշխանության ձևավորման հեռանկարները։ Միևնույն ժամանակ հիմնավորված է, որ առաջընթացի ենթադրվող անվերջությունը և հանրային շահի ռազմավարության նախագիծը ցանցային իրողությունների պայմաններում բնութագրվում է քաղաքակրթության զարգացման սահմանափակումներով՝ առավել մեծացնելով ապագաբանական ճգնաժամերի և սպասումների հիասթափության հավանականությունն ու սպառնալիքը։ Գլոբալ ցանցային կառավարումը որպես վերազգային միավորումների շահերի սպասարկման ձև, համակեցության հաստատումը խոճընդոտելով, պարբերաբար սրում է «հարուստ»-«աղքատ», «կենտրոն»-«ծայրամաս» տարածական ընկալումները, հանգեցնում սոցիալական էնտրոպիայի ու սնում օտարված ու հիասթափված, բողոքի կրիչ հեղափոխական խմբերի կողմից ցանցային ինքնությունների փոխակերպումը թվային էկոհամակարգերում՝ սպառողականության գերակայությամբ։ Մարդկային քաղաքակրթության համակեցության և անվտանգության ապահովման նկատառումներով մարդկությունը ստիպված է մշակել տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարատև զարգացման հնարավորությունների ռացիոնալի և ռացիոնալի ներդաշնակման ուղիներ։</jats:p>