Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p> Հոդվածում հիմնավորված է մոտեցում, որ արդի քաղաքական գիտության կառուցվածքում քվանտային տեսության կիրա­ռումը արմատապես փոխել է նոր աշխարհակարգի կայացման արժեբանության նկատմամբ առկա պատկերացումները: Հեղինակ­ները համոզված են որ քվանտային տեսության կիրառմամբ «զարգացող ծայրամասերը» դուրս կգան «հետճշմարտության» մեխանիզմների միջոցով վարվող անորոշությամբ հագեցած և քաոս վերարտադրող դիրսկուրսի շրջանակից: Նմանրինակ մոտեցումը հեղինակները հիմնավորել են Ա. Վենդտի «քվանտային բանակա­նության» հիպոթեզի ուսումնասիրման միջոցով: Ելակետ է ընդունված, որ Ա. Վենդտի մշակած քվանտային ֆիզիկալիզմի (կամ քվանտային հոլիզմի) վրա հիմնված նախագիծը նախատեսված էր բացահայտել սոցիալ-քաղաքական «քվանտային» հարաբերություն­ներում առաջացած խզումների պատճառները՝ հիմնավորելով «ամբողջի-մասի» ռացիոնալացումը և՛ միջազգային հարաբերութ­յուն­ների, և՛ պետության ինստիտուտի ապագայի կենսունակության արժեբանության կառուցվածքում: Ակնհայտ է, որ քվանտային հեղափոխությունը իր հետ բերում է քվանտային հաշվողական տեխնոլոգիաների (քվանտային համա­կարգիչներ և դրանց էմուլյատորներ), քվանտային տեղեկատվական անվտանգության (քվանտային հաղորդակցություն և հետքվան­տային կրիպտոգրաֆիա) և քվանտային սենսորների զարգացման և կատարելագործման խնդիրներ: Այստեղից էլ, քվանտային բանականությամբ ստեղծված տեխնոլոգիաները և դրանց հետագա զարգացման հետևանքով մարդկության առջև ձևավորվող բազմաչափ և ցանցային անորոշությումների կանխումը ենթադրում է առանձին քվանտային օբյեկտների հումանիստական վերահսկո­ղություն: Հեղինակները համոզմունք են արտահայտել որ քվանտային տեսության օգտագործումը կարող է խթանել «ուժային բևեռների» և «զարգացող ծայրամասերի» քաղաքական գործըն­թացների վերլուծության համար նոր մոտեցումների մշակումը՝ մեծացնելով միջազգային հարաբերություններում քվանտային բնույթի քաոսի հաղթահարման հիմնավորման հնարավորությունը: Այստեղից էլ, մարդկությունը պահպանելով «ամբողջի -մասի» տրամաբանությունը հնարավորություն կստանա արդի բազմամա­կարդակ ցանցավորված մարտահրավերներին պատասխանել՝ համադրելով քաղաքական կայունության և կայուն զարգացման սկզբունքները:</jats:p>

Show More

Keywords

քվանտային որ քաղաքական տեսության են

Related Articles

PORE

About

Connect