Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Ժամանակակից աշխարհում ձևավորվող կազմակերպություն­ներն ունեն նոր և առավել արհեստավարժ առաջնորդների կարիք: Առաջ­նորդի դերն ավելի է կարևորվում, քան երբևէ՝ հաշվի առնելով աճող գլոբալ մրցակցությունը, մշտապես բարձր կատարելության հասնելու ձգտումը՝ պայմանավորված տնտեսական և սոցիալական հիմնախնդիրներով: Բացի այդ, օրեցօր զարգացող աշխարհում կազմակերպությունները շարունակում են կատարելագործվել՝ դառնալով ավելի քիչ հիերարխիկ, առավել ցանցային, ճկուն և տեխնոլոգիական: Վերջին տասնամյակների ընթացքում առաջնորդության և կառավարման տարբերության հիմնախնդիրը բուռն քննարկման առարկա է դարձել գիտական հանրույթի կողմից։ Սույն հոդվածում ներկայացվել են առաջնորդության և կառավարման ինստիտուտների դերերն ու նշանակու­թյունը, համապատասխանաբար նաև՝ առաջնոր­դելու և կառավարելու հա­մար անհրաժեշտ հմտություններն ու կարողությունները, ընդգծվել է դրանցից յուրաքանչյուրի առավելությունը, հիմնավորվել են առկա տարբերությունները և դրանց համակցման շահավետությունը: Վերջապես, քննարկվել է նաև այն մոտեցումը, որ յուրա­քանչյուր կազմա­կերպություն իր ռազմավարական խնդիրներն արդյունավետ և հավասա­րակշռված իրականացնելու և հաջողության հասնելու համար պետք է նպաստի, որ իր թիմի անդամները համադրեն լավ առաջնորդի և կառավարչի համար պահանջվող որակական հատկանիշները, քանզի առաջնորդելու ներուժ ունի յուրաքանչյուր անհատ, և հասարակության համար շահավետ է, երբ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող առավել մեծ թվով անձինք զարգացնեն այդ հմտություն­ները՝ նախաձեռնելով հրատապ հիմնախնդիրների լուծումը:</jats:p>

Show More

Keywords

համար առավել են աշխարհում ավելի

Related Articles

PORE

About

Connect