Abstract
<jats:p>Հայաստանի Հանրապետությունում անկախացումից ի վեր մինչ այսօր տեղի ունեցող ժողովրդավարական կերպափոխման գործընթացը նոր հրամայականներ է թելադրում: Այն, առաջին հերթին ենթադրում է պետության, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև GR հաղորդակցության կառուցվացքա-գործառութային համակարգային վերլուծություն։ Հոդվածում հիմնավորված է մոտեցում առ այն, որ պետության որպես քաղաքական համակարգի գերակա ինստիտուտի հետ բիզնեսի և քաղաքացիակ հասարակության աճող GR հաղորդակցման գործընթացի ուսումնասիրությունը անհրաժեշտ է իրականացնել հանրային ընտրության տեսության գործառնման գերակայության միջոցով: Համոզմունք է հայտնված, որ այդ մոտեցումը GR հաղորդակցության տեսական և կիրառական նոր հնարավորություններ է ստեղծելով շահագրգիռ խմբերի և պետական մարմինների միջև թույլ է տալիս հիմնավորել խմբային շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը: Այս դիտանկյունից էլ, հոդվածում քննարկված է GR հաղորդակցության դերակատարների գործընկերային շահերի կառավարման ուսումնասիրության ժամանակակից մոտեցումները՝ ինստիտուցիոնալ էվոլյուցիայի հայեցակարգի և որակի համընդհանուր կառավարում (TQM-Total Qualitiy Managment) իրականացնելու շրջանակներում: Կենտրոնանալով հիմնախնդրի տեսական և մեթոդաբանական մոտեցումների էվոլյուցիայի վրա՝ հեղինակը հիմնավորել է պետական-մասնավոր գործընկերությունը (ՊՄԳ) որպես GR– հաղորդակցության դերակատարների միջև իշխանության իրականացման մշակույթի քաղաքակրթման ինստիտուցիոնալ մեխանիզմ: Հոդվածում պետության որպես GR– հաղորդակցության հիմնական ինստիտուտի տեսամեթոդաբանական վերլուծությունը նկատմամբ ցուցաբերված է միջառարկայական մոտեցում: Դա թույլ է տվել հոդվածի հեղնակին հիմնավորել շահային խմբերի և պետական մարմինների միջև հանրային հաղորդակցության բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիայի գործառումը, որը հնարավորություն է տալիս խմբային շահերի արդյունավետ դիրքավորումը հանրային տարածքում և ապահովում շահերի հավասարակշռությունը քաղաքական որոշումների կայացման գործընթացում:</jats:p>