Abstract
<jats:p>Հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության Սահմա-նադրության «Տեղական ինքնակառավարում» վերտառությամբ 9-րդ գլխում սահմանված տեղական ինքնակառավարման սահմանադրա-կան երաշխիքների ուսումնասիրությանն ու վերլուծությանը՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթների լույսի ներքո։Հոդվածի նպատակն է՝ տեղական ինքնակառավարման սահմա-նադրական կարգավորումների ուսումնասիրության շրջանակում վեր-լուծել և գնահատել Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի՝ ՀՀ Սահմանադրությամբ մասնակիորեն իրացված կամ Սահմանադրության մեջ չամրագրված դրույթները, հիմնավորել հիմ-նական օրենքում դրանց ամրագրման իրավական անհրաժեշտությու-նը՝ ներկայացնելով դրանց իրացմանն ուղղված առաջարկություններ։Հոդվածում կարևորվում է համայնքների ֆինանսական ինքնու-րույնության, համայնքների հետ խորհրդակցելու, սեփական լիազո-րություններին համապատասխան ֆինանսավորման աղբյուրներ նա-խատեսելու, պատվիրակված լիազորությունների պարտադիր ֆինանսավորումը երաշխավորելու հետ կապված կարգավորումների վերլու-ծությունը, դրանց շրջանակում առկա հակասությունների և բացերի բացահայտումն ու համապատասխան լուծումների առաջադրումը։Հոդվածում առանցքային տեղ է զբաղեցնում սահմանադրական գործող կարգավորումների և ազգային օրենսդրության համալիր ուսումնասիրությունը և համեմատական վերլուծությունը, սահմանա-դրական կարգավորումների վերլուծությունը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով սահմանված հասկացությունների և հիմնադրույթների շրջանակում, համանման թեմաներով ժամանակակից հետազոտողների կողմից կատարված ուսումնասիրությունների և գիտական աշխատանքների արդյունքները:</jats:p>