Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում ուսումնասիրվել են արտոնագրով պահպանվող դեղագործական գյուտի օգտագործման իրավական կարգավորումներն արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքների համաչափ սահմանափակման համատեքստում՝ պայմանավորված հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ։ Աշխատանքում համեմատական վերլուծության են ենթարկվել առանց արտոնագրատիրոջ թույլտվության գյուտի օգտագործման դատական և վարչական ընթացակարգերը՝ բացահայտելով դրանց կառուցվածքային տարբերությունները, կիրառման պայմանները և իրավական հետևանքները հանրային առողջության ապահովման համատեքստում։ Ուսումնասիրության ընթացքում հետազոտվել են նաև միջազգային իրավական ակտերը, վեր են հանվել և իրավահամեմատական վերլուծության ենթարկվել մի շարք պետությունների օրենսդրական ու գործնական մոտեցումներն՝ ուղղված արտակարգ իրավիճակներում դեղերի և բժշկական արտադրատեսակների հասանելիության ապահովման նպատակին։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում միայն դատական ընթացակարգով սահմանափակվելը կարող է անարդյունավետ լինել, մինչդեռ վարչական ընթացակարգի կիրառումը թույլ է տալիս ապահովել արագ, օպերատիվ և համաչափ միջամտություն՝ պահպանելով հանրային առողջության գերակայությունն ու արտոնագրատիրոջ արդար փոխհատուցման իրավունքը։ Հոդվածում հիմնավորվում է, որ ներպետական օրենսդրության մեջ վարչական ընթացակարգի ամրագրումը կարող է հանդես գալ որպես հանրային առողջության պաշտպանության արդյունավետ իրավական մեխանիզմ՝ համահունչ միջազգային իրավունքին և արտակարգ իրավիճակներում պետության միջամտության հրամայականին։</jats:p>

Show More

Keywords

են իրավական հանրային առողջության արտոնագրատիրոջ

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect