Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Գիտական հոդվածում դիտարկվում են առաջնորդության և մարդ­կային ռեսուրսների կառավարման ոլորտում տեղի ունեցող արմա­տա­կան փոփոխությունները՝ պայմանավորված արհեստական բանակա­նու­թյան տեխնոլոգիաների ներդրմամբ [1], [2], [3]: Հոդվածում հիմնավորվում է, որ ԱԲ-ն այլևս զուտ տեխնիկական գործիք չէ, այլ ռազմավարական բաղադրիչ, որը թույլ է տալիս ավտո­մա­տացնել թեկնածուների ընտրությունը, կատարողականի գնահա­տումը և օպտիմալացնել աշխատակիցների ներգրավվածության ռազմավարու­թյուն­ները: Հատուկ ուշադրություն է դարձվում «մարդ-մեքենա» [4] հիբրիդային առաջնորդության մոդելին, որտեղ տվյալահեն որոշումները համադրվում են մարդկային բարձր հուզական բանականության և էթիկական պատասխանատվության հետ: Վերլուծվում են ԱԲ-ի ներդրման հետ կապված ռիսկերը, մաս­նա­վորապես, ալգորիթմային կողմնակալությունը, տվյալների գաղտ­­նիու­թյունը և աշխատաշուկայում մասնագիտական դերերի փոխա­կերպումը: Հետազոտությունը ցույց է տալիս, որ ԱԲ գործակալների նկատմամբ վստահությունը բարձր է ռազմավարական կանխատեսումների և թաքնված ռիսկերի ախտորոշման հարցերում, սակայն կտրուկ նվազում է էթիկական և զգայուն վարչարարական որոշումների տիրույթում, ինչ­պի­սիք են աշխատակիցների կրճատումը կամ պատժիչ միջոցների կիրառումը։ Հետազոտության շրջանակներում իրականացված հարցումների վերլուծությունը բացահայտում է ղեկավարների վարքագծային հետա­քրքիր օրինաչափություններ՝ ԱԲ ագենտների հետ փոխգործակցության համատեքստում։ Մասնավորապես, պարզվել է, որ ղեկավարները հակ­ված են վստահելու ԱԲ-ին ռազմավարական վերապատրաս­տում­ների և աշխատանքային գրաֆիկների օպտիմալացման հարցերում, սակայն պահպանում են խիստ վերահսկողություն թիմային կոնֆլիկտների և հուզական ներգրավվածություն պահանջող իրավիճակների կառավար­ման ժամանակ։</jats:p>

Show More

Keywords

են որ ռազմավարական հետ առաջնորդության

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect