Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հանրային քաղաքականության ցանցային զարգացումը հաղորդակցության, համակեցության, անվտանգության ապահովման և սոցիալական պատասխանատվության այնպիսի արժեհամակարգ է, որը ներքին ու արտաքին գործոնների տարերային փոփոխությունների արդյունքում ենթադրում է ցանցային էլիտաների իշխանության բազմամակարդակ գործառնում: Այս դիտանկյունից հոդվածում ցանցային էլիտան ուսումնասիրված է նեթոկրատիայի, մերիտոկրատիայի և տեխնոկրատիայի պերմուտացիայի տիրույթում: Նմանօրինակ ելակետային մոտեցմամբ հիմնավորվել է ցանցային էլիտաների՝ հաղորդակցային նոր տեխնոլոգիաներ զարգացնելու կարողությունները, որոնք տեղեկատվությունն ու գիտելիքը որպես ապրանք մատուցում են հետճշմարտության սկզբունքներով։ Հետևողականորեն զարգացված է թեզ, ըստ որի ցանցային էլիտաներն իրենց ինքնահաստատման տեսանկյունից՝ միաժամանակ գործառնում և փոխհարաբերվում են որպես տեղեկատվության սեփականատերեր, ստեղծողներ և սպառողներ: Այստեղից էլ, ցանցային էլիտաները դիտարկված են անդրազգային ցանցային կազմակերպությունների շահերի ու ճնշման խմբերի, ինչպես նաև հանրային կարիքի և կարծիքի ձևավորման խաղային տիրույթում: Այդկերպ տարբերակված են ազդեցություն ունենալու, հեղինակություն ստեղծելու պայմանները՝ ելնելով ցանցում զարգացվող խոսույթից, նարատիվներից, օրակարգերից։  Հիմնավորված է սինարխիկ մշակույթի զարգացումը՝ որպես ցանցում և ցանցից դուրս համագործակցության հակված նոր որակի էլիտաների ձևավորման գործընթաց՝ պնդմամբ, որ ՀՀ-ում սինարխիկ մշակույթի զարգացման միջոցով հնարավոր է հաղթահարել մարգինալությունը և հեղափոխականացվածությունը: Դա ենթադրում է գլոբալ կառավարման անդրազգային տարածությունում ինտեգրվելու անհրաժեշտություն՝ պաշտպանելով պետական և հանրային շահը: Նկատի ունենալով ՀՀ-ում հանրային քաղաքականության հիմնախնդիրների ցանցային և աստիճանակարգային հակասական դրսևորումները՝ առաջարկվել է գլոբալ կառավարման արժեքաբանության օբյեկտիվ գնահատման տիրույթում ՀՀ-ում մշակել սինարխիկ մշակույթի զարգացման ինստիտուցիոնալ կառուցակարգեր:</jats:p>

Show More

Keywords

ցանցային են ու էլիտաների տիրույթում

Related Articles

PORE

About

Connect