Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Արդի բազմամակարդակ տուրբուլենտության և անորոշության պայմաններում բացառիկ նշանակություն է ձեռք բերել քաղաքական համակարգի գերակա ինստիտուտի՝ պետության կերպափոխման մոդելավորման արժեքային չափումների հիմնախնդիրը: Հեղինակները հիմնավորել են թեզ, որ ցանցային զարգացման դինամիզմի հետևանքով ստեղծված նոր մարտահրավերներին համակարգված պատասխանել հնարավոր է միայն եթե և՛ զարգացած, և՛ զարգացող երկրներում գիտավերլուծական հարացույցի սկզբունքների հիման վրա մոդելավորվի պետության ինստիտուտի կերպափոխման կառավարման մեխանիզմներ: Դա հնարավորություն կտա սոցիալ-քաղաքական որոշումներ ընդունել հանրային քաղաքականության ռազմավարական ծախսերի, հատկապես ինչպես ռազմաքաղա­քական, այնպես էլ ճանաչողական անվտանգության և համա­կեցության ապահովման նպատակադրմամբ: Այս դիտանկյունից հեղինակները արդի մարտահրավերներով պայմանավորված (հետճշմարտություն, ԱՀ- ի անկառավարելի կիրառում, ճանաչողական պատերազմներ) հիմնավորել են մոտեցում առ այն որ, արդի հեղափոխական կերպափոխումները տեղի են ունենում ոչ միայն կառավարող վերնախավի կողմից պետության ինստիտուտի պայմանագրային հիմնային գործառույթի մանիպուլյացիայի, այլև սոցիալական իրականության ցանցային վիրտուալացման հետևանքով: Այստեղից էլ, թե՛ զարգացած, թե զարգացող պետության ինստիտուտը կերպափոխվելիս մակածում է անորոշություններ՝ իրավիճակային գնահատելով և պետակա­շինության, և՛ քաղաքացիական մշակույթի զարգացման իր գործառույթի գերակայությունը: Այս դիտանկյունից ռազմավարա­կան մակարդակի ընդհանրացումների կատարելու նպատակով հիմնավորված է մասնավորապես՝ քվանտային ֆիզիկայի և կենսաֆիզիկայի հիմքի վրա կլիոդինամիկայի (Պ. Տուրչին) հաշվարկների միջոցով կատարվող համակարգային վելուծության անհրաժեշտությունը: Նմանօրինակ մոտեցման համաձայն կանո­նավոր, կանխատեսելի օրինաչափությունների հիման վրա տեղի ունեցող պատմության ցիկլիկ զարգացման գործընթացները հիմնված են անորոշություններ մակածող տատանողական (մարգինալ, հեղափոխական, դեպրիվացիոն) երևույթների հավա­նա­կանության մասին բնագիտական գաղափարների վրա: Կլիոդինամիկան որպես միջգիտակարգային երևույթ հնարա­վորություն է տալիս սոցիալ-քաղաքական երկարաժամկետ դինա­միկ գործընթացների մասնակից դերակատարների (կայսրություն­ներ, ազգային պետությւններ, հասարակություններ, կուսակ­ցություն­ներ) վերելքն ու անկումը վերլուծելու և կանխատեսելու համար հիմնվել քվանտային մեխանիկայի սկզբունքների վրա: Այս նորագույն մոտեցման շրջանակներում աշխատանքի հեղինակները հիմնավորել են թեզ առ այն որ կլիոդինամիկայի (Cliodynamics) հայեցակարգի գերակա առավելությունը տնտեսական և սոցիալական գործընթացները կանխատեսելու ունակությունն է՝ կապված արտաքին և ներքին գործոնների ցիկլիկ և խաղային բնույթի զարգացման հետ: Այստեղից էլ, նկատի ունենալով տուրբուլենտությամբ և անորոշությամբ հագեցած գլոբալ փոփոխությունների պայման­ներում միջազգային հարաբերություն­ների տեսության և պրակտիկայի խզված վիճակը, հոդվածի հեղինակները առաջարկել են պետության ինստիտուտի կերպափոխմանը ուղղված քաղաքական որոշումների ընդունման գործընթացի վերլուծություն իրականացնել Ա. Վենդտի քվանտային տեսության հիմքով, որտեղ անալոգիաներ են անցկացվում տարրական մասնիկների փոխազդեցության առանձնահատ­կություն­ների և միջազգային հարաբերություններում գործող անձանց վարքագծի միջև։ Ըստ հեղինակների, այս մոտեցումը թույլ է տալիս բացահայտել պետական իշխանության նոր գործառույթների մոդելավորման հնարավորությունները՝ քվան­տային ֆիզիկայի տեսանկյունից և դրա միջառարկայական կապերը հասարակության գիտությունների հետ։</jats:p>

Show More

Keywords

են պետության վրա ինստիտուտի զարգացման

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect