Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդ­վա­ծում վեր­լուծ­վել է տեխ­նո­լո­գիա­նե­րի և թ­վա­յին գոր­ծիք­նե­րի դե­րը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նում հան­րա­յին վե­րահս­կո­ղութ­յան և կո­ռուպ­ցիա­յի կան­խար­գել­ման գոր­ծըն­թա­ցում։ Մաս­նա­վո­րա­պես դի­տարկ­վել են պե­տա­կան կա­ռա­վար­ման թվայ­նաց­ման ար­դի մի­տում­նե­րը, առ­կա օ­րենսդ­րա­կան, տեխ­նի­կա­կան և ֆի­նան­սա­կան սահ­մա­նա­փա­կում­նե­րը, ինչ­պես նաև հան­րա­յին ի­րա­զեկ­վա­ծութ­յան պա­կա­սը։ Ընդգծ­վել է, որ թվա­յին գոր­ծիք­նե­րի կի­րա­ռումն ու­նի բա­վա­րար նե­րուժ՝ թա­փան­ցի­կութ­յուն և հան­րա­յին մաս­նակ­ցութ­յան ընդ­լայ­նում ա­պա­հո­վե­լու հա­մար։ Թ­վա­յին գոր­ծիք­նե­րի դե­րի և­ օգ­տա­գործ­ման վե­րա­բեր­յալ ա­ռա­վել հստակ պատ­կե­րա­ցում կազ­մե­լու նպա­տա­կով անդ­րա­դարձ է կա­տար­վել մի­ջազ­գա­յին փոր­ձին՝ ներ­կա­յաց­նե­լով Էս­տո­նիա­յի, Հա­րա­վա­յին Կո­րեա­յի և Բ­րա­զի­լիա­յի հա­ջող­ված օ­րի­նակ­նե­րը, ո­րոնք առանձ­նա­նում են հան­րա­յին վե­րահս­կո­ղութ­յան և կո­ռուպ­ցիա­յի կան­խար­գել­ման ո­լոր­տում կի­րառ­վող տեխ­նո­լո­գիա­կան լու­ծում­նե­րի արդ­յու­նա­վե­տութ­յամբ և կի­րա­ռե­լիութ­յան տար­բեր մո­դել­նե­րով։ Աշ­խա­տան­քում նշվել է, որ, չնա­յած ի­րա­կա­նաց­ված բա­րե­փո­խում­նե­րին, տեխ­նո­լո­գիա­նե­րի և թ­վա­յին գոր­ծիք­նե­րի դե­րի արդ­յու­նա­վե­տութ­յու­նը սահ­մա­նա­փակ է, ին­չը պայ­մա­նա­վոր­ված է ի­րա­վա­կան բա­ցե­րով, փոխ­գոր­ծե­լիութ­յան պա­կա­սով և ֆի­նան­սա­կան դժվա­րութ­յուն­նե­րով։ Թ­վա­յին գոր­ծիք­նե­րի ա­ռա­վել արդ­յու­նա­վետ կի­րա­ռումն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով ա­ռա­ջարկ­վել է հա­մա­լիր մո­տե­ցում՝ նե­րառ­յալ օ­րենսդ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րը, տեխ­նի­կա­կան հզո­րա­ցում­նե­րը, ինչ­պես նաև հան­րա­յին ի­րա­զեկ­ման մա­կար­դա­կի բարձ­րա­ցու­մը՝ քա­ղա­քա­ցի­նե­րի մաս­նակ­ցութ­յունն ա­պա­հո­վե­լու և վե­րահս­կո­ղութ­յան մե­խա­նիզմ­նե­րը բա­վա­րար չա­փով կա­տա­րե­լա­գոր­ծե­լու հա­մար։</jats:p>

Show More

Keywords

գործիքների հանրային թվային վերահսկողության ապահովելու

Related Articles

PORE

About

Connect