Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հետազոտական աշխատանքում ներկայացված է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի արդիականացման համեմատականը այլ երկրների թվային համակարգերի հետ՝ 21-րդ դարի պահանջներին համապատասխան: Թվայնացման ռազմավարության մշակումը, ներդրումը, համաշխարհային նորարարությունների լավագույն փորձը տեղայնացնելը կարող են նպաստել Հայաստանի Հանրապետության միավորված համայնքների նոր ձևավորված կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացմանը։ Կիրառվել է համեմատական վերլուծության մեթոդաբանությունը: Արդյունքում վեր են հանվել այն ուղղությունները, որոնց թվայնացումն առավել արդյունավետ և իրատեսական կարող է լինել առկա խնդիրների ու բացերի համատեքստում։ Հետազոտության արդյունքները բացահայտեցին ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում թվային օրակարգի սահմանման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ ազգային գաղափարախոսության ու համընդհանուր մոտեցման ներդրման կարևորությունը։ Հեռանկարում ենթադրվում է ֆինանսների և ռեսուրսների մեծ ներդրումներ, ինչն իրագործելի չէ առանց վերոնշյալ մոտեցումների սահմանման ու ուղենշման։</jats:p>