Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Ժամանակակից տեղեկատվական հասարակության պայմաններում գրադարանների արդյունավետ գործունեությունը մեծապես պայմանավորված է գրադարանային ոլորտում աշխատող մարդկանց մասնագիտական կրթությամբ և շարունակական զարգացմամբ։ Հայաստանյան գրադարանները, ունենալով հարուստ տպագիր ժառանգություն և միաժամանակ կանգնած լինելով թվայնացման ու տեղեկատվական նոր պահանջների առջև, հատկապես կարիք ունեն բարձր որակավորում ունեցող գրադարանային մասնագետների։ Սույն ուսումնասիրության նպատակն է հիմնավորել գրադարանային մասնագիտական կրթության կարևորությունը հայաստանյան գրադարաննե-րի զարգացման և ծառայությունների որակի բարձրացման համատեքստում։ Հետազոտության խնդիրներն են՝ բացահայտել գրադարանային կրթության դերը գրադարանների արդիականացման գործընթացներում, վերլուծել մասնագիտական պատրաստվածության ազդեցությունը տեղեկատվական ծառայությունների արդյունավետության վրա և գնահատել շարունակական կրթության անհրաժեշտությունը ոլորտում։ Կարող ենք նշել, որ գրադարանային մասնագիտական կրթության զարգացումը հայաստանյան գրադարանների մրցունակության, ընթերցողների պահանջներին համապատաս-խան ծառայությունների ապահովման և գիտելիքահեն հասարակության ձևավորման կարևոր նախապայմանն է։</jats:p>

Show More

Keywords

գրադարանային գրադարանների մասնագիտական կրթության տեղեկատվական

Related Articles

PORE

About

Connect