Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում ներկայացվում է իտալացի կաթոլիկ հոգևորական և պատմաբան Անտոնիո Մարիա Բոնուչիի 1717 թ. hրատարակած աշխատությունը, որտեղ հեղինակը համակարգել և ներառել է Իտալիայում շրջանառվող՝ Գրիգոր Լուսավորչին վերաբերող բազմալեզու վարքագրական ավանդույթները՝ արաբական, սիրիական, հայկական, հունական և լատինական աղբյուրների հիման վրա։ Վերլուծվում է Բոնուչիի շարադրանքը Գրիգոր Լուսավորչի կյանքի, չարչարանքների, հրաշքների և մասունքների պատմության մասին՝ ընդգծելով հատկապես սբ Գրիգորի և Տրդատ Երրորդ թագավորի՝ Հռոմի պապ Սեղբեստրոս Առաջինի ու Կոստանդիանոս կայսրի հանդիպման մասին պատմությունը («Դաշանց թուղթ»), որը ներկայացվում է որպես հայ-հռոմեական եկեղեցական հարաբերությունների գաղափարական առանցք ։ Հոդվածի երկրորդ հատվածում ուսումնասիրվում են նեապոլցի նկարիչ Լուկա Ջորդանոյի 1671–1684 թթ. ստեղծած որմնանկարները և ցույց է տրվում, որ նկարիչը հիմնականում պահպանել է սբ Գրիգորի վարքի սյուժետային հաջորդականությունը՝ միաժամանակ կիրառելով իտալական բարոկկոյին բնորոշ գեղարվեստական լեզու և պատկերային ձևեր։ Այդկերպ Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցու որմնանկարային համալիրը ներկայացնում է հայ-իտալական մշակութային փոխազդեցության կարևոր օրինակ՝ որտեղ հայկական վաղքրիստո նեական պատմագրական ավանդույթը վերարտացոլվում է եվրոպական եկեղեցական գեղանկարչության մեջ։</jats:p>

Show More

Keywords

Գրիգոր ներկայացվում Բոնուչիի որտեղ հայկական

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect