Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>17-րդ դարում ձեռնարկված շահաբբասյան մեծ բռնագաղթի արդյունքում Իրանի մի շարք քաղաքներում բնակություն հաստատեցին մեծաթիվ հայեր: Նախիջևանից և հարակից շրջաններից գաղթեցված բնակչության զգալի մասը տեղափոխվեց մայրաքաղաք Սպահան: Շահ Աբբասի հրամանով հայերին հատկացվեց մի բնակավայր, որը հետագայում կոչվեց Նոր Ջուղա: 1606 թ. բռնագաղթից անմիջապես հետո հայերը քայլեր ձեռնարկեցին ավանդույթների պահպանման, մշակութային ու հոգևոր կյանքի զարգացման համար, որոնցից առանձնահատուկ էր ձեռագրերի գրչությունը: Չնայած տարիների ընթացքում Նոր Ջուղայում ստեղծված ձեռագրերի ուսումնասիրմամբ զբաղվել են մի շարք հայագետներ, սակայն մինչ օրս չի իրականացվել այնպիսի համալիր հետազոտություն, որը հնարավորություն կտար համակարգված ներկայացնելու պատմական հստակ ժամանակահատվածում Նոր Ջուղայի ձեռագրական ժառանգության ամբողջական պատկերը։ Սույն հոդվածում քննության են առնված բացառապես Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուում պահվող՝ Նոր Ջուղայում գրված և նկարազարդված ձեռագրերը։ Ուսումնասիրությունը միտում է հնարավորինս լրացնելու առկա բացը՝ համադրելով Մատենադարանի ձեռագրացուցակների տվյալները Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցին նվիրված հիմնարար աշխատությունների տեղեկությունների հետ: Այս ամենի համատեքստում ընդհանուր պատկերը ներկայացնելու համար հաշվի են առնվել նաև Մատենադարանի՝ վերջին տարիներին համալրված ձեռագրերը։ Ուսումնասիրության գիտական նորույթը պայմանավորված է նշյալ ժամանակաշրջանի ձեռագրական ժառանգության համապարփակ դիտարկմամբ, տվյալների համակարգմամբ և ձեռագրերի խմբավորմամբ, որի արդյունքում հնարավոր է բացահայտել առկա օրինաչափությունները։ Այս մոտեցումը հնարավորություն է ընձեռում՝ա) վերակազմելու Նոր Ջուղայի մանրանկարչության զարգացման հիմնական փուլերը բ) և առավել ամբողջական պատկեր ձևավորելու 17-րդ դարի առաջին կեսին Նոր Ջուղայում հայկական ձեռագրաստեղծման ավանդույթի և դրա զարգացման վերաբերյալ։ Այս շրջանում ձևավորվող Նոր Ջուղայի ձեռագրաստեղծման հիմնական գեղարվեստական սկզբունքներով ու պատկերագրական յուրահատկություններով է պայմանավորված ժամանակահատվածի առանձին քննությունը։ Դարի երկրորդ կեսի նյութի ուսումնասիրությունը նախատեսվում է հետագայում, որը հնարավորություն կտա ամբողջացնելու Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցի զարգացման ընդհանուր պատկերը։</jats:p>