Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածում ներկայացվում է արդի հայ գրականության ժանրային ու թեմատիկ բազմազանության մեջ ուրույն ստեղծագործական ձեռագիր ունեցող բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս և խմբագիր Կարինե Խոդիկյանի «Օրը դեռ շարունակվում է (խաղ Ֆրիդայի և Դիեգոյի համար)» (2009 թ.) պիեսի տարածաժամանակային և գեղարվեստական- վերլուծական մոտիվը։ Հեղինակն այն ստեղծագործողներից է, որի երկերը, նորարարական, բարոյահոգեբանական և համամարդկային թեմաներով առանձնանալով, բուռն գրական և թատերական կյանք են ապրում՝ միաժամանակ ժամանակակից հայ դրամատուրգիան ավելի հասանելի դարձնելով ընթերցող հասարակությանը։ Բեմականացումներով երկրի սահմաններից դուրս ճանաչում գտած նրա դրամաները մեծապես նպաստել են թե՛ Խոդիկյանի, թե՛ հայ արդի դրամատուրգիայի միջազգային հանրահռչակմանը։ Հաշվի առնելով համաշխարհային գրականագիտական և գեղարվեստական կյանքում առկա զարգացումները, որոնց ակտիվ մասնակիցն է Կ. Խոդիկյանը, նրա ստեղծագործության գիտական ուսումնասիրությունն ու հանրահռչակումը մեր օրերում դարձել է խիստ արդիական և անհրաժեշտ։ Մարդկային փոխհարաբերությունների դրամատիզմը գեղարվեստորեն է արտացոլվել «Օրը դեռ շարունակվում է (խաղ Ֆրիդայի և Դիեգոյի համար)» պիեսում։ Հերոսուհի Ֆրիդայի կերպարը, որը մեքսիկացի հայտնի ինքնապատկերային նկարիչ է եղել և համաշխարհային ճանաչում ունեցող անձ, իրական ու երևակայական շերտերով ստանում է Խոդիկյանին գեղարվեստին բնորոշ նորովի մեկնաբանություն։ Պիեսի գործողությունները ծավալվում են մեքսիկական սրճարանում, որտեղ ներկայացվում են Ֆրիդայի և Դիեգոյի ընտանեկան-կենցաղային բարդ և իրական կյանքում չլուծված հարաբերությունները։ Պիեսային երկխոսությունները պարբերաբար ընդհատվում են Ֆրիդա-կերպարի՝ իրական և երևակայական կենսապատումային մենախոսություններով, որոնք խորագրված են՝ «Ցավ», «Կյանք» և «Մահ»։ Դրանք ստեղծագործական սուբլիմացիայի մեջ գտնվող հերոսուհու հոգեբանական վիճակի դրսևորումներն են՝ արտացոլելով նրա միջավայրի և ժամանակի բարքերը։ Պիեսը բեմադրվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։</jats:p>