Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածը նվիրված է 19-րդ դարավերջին հայ հոգևոր դասի կրթության վերաբերյալ հայ հասարակության շրջանում, ժամանակի հայ պարբերական մամուլում տեղ գտած քննարկումներին և այդ առնչությամբ Հայ եկեղեցու առաջին աստվածաբան- միաբան Կարապետ եպս. Տեր-Մկրտչյանի մոտեցումների վերհանմանը։ Հոդվածում Կ. եպս. Տեր-Մկրտչյանի աշխատանքների և անձնական արխիվում պահվող նյութերի ուսումնասիրության միջոցով ներկայացվում են քննարկվող հարցին վերջինիս մոտեցումները՝ աստվածաբան-գիտնականի դիտանկյունից։ Իսկ ժամանակի հայ պարբերական մամուլի երկու խոշոր ներկայացուցիչների՝ «Մշակ»-ի և «Հայրենիք»-ի քննարկվող ժամանակաշրջանի համարների ուսումնասիրության արդյունքում ներկայացվել են վերջիններիս դիրքորոշումները Հայ եկեղեցականության կրթության և ժամանակի հայ հոգևոր կրթական ուսումնական հաստատությունների վերաբերյալ։ Պարբերականների ընտրությունը պայմանավորված է քննարկվող ժամանակաշրջանում հասարակական կարծիքի ձևավորման ուղղությամբ վերջիններիս ունեցած մեծ դերակատարությամբ։</jats:p>