Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Սույն հոդվածը անդրադառնում է հայ կերպարվեստի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ քանդակագործ Արա Շիրազի արվեստին։ Այն ներկայացվում է որպես ամբողջական համակարգ, որտեղ ձևը, նյութը և գաղափարը միաձուլվում են՝ նոր նշաձող սահմանելով հայ արձանագործության զարգացման համար։ Վերլուծվում են վարպետի նշանային գործերը՝ հաշվի առնելով նրա ստեղծագործական գործունեության ժամանակագրությունը։ Հոդվածում ընդգծված է Շիրազի ստեղծագործական մտածողությունը՝ կառուցված գոյաբանական որոնումների և քրիստոնեական- մետաֆիզիկական նշանաբանության շուրջ. նրա արվեստում քանդակը վերածվում է գաղափարական կառուցվածքի, որտեղ նյութը ծառայում է ոչ թե ձևի գեղեցկությանը, այլ իմաստի խտացմանը։ Արա Շիրազի ստեղծագործական ժառանգությունը չափազանց բազմաշերտ է և ամբողջությամբ չի կարող ընդգրկվել մեկ հոդվածի շրջանակում։ Վարպետն իր գործունեության վաղ շրջանում ստեղծագործել է նաև գրաֆիկայի ասպարեզում, որին կանդրադառնանք հետագայում՝ առանձին հոդվածով։ Գրաֆիկական թերթերի երկչափ հարթության մեջ ձևավորված հորինվածքներն արտացոլում էին քանդակագործին բնորոշ արտահայտիչ շեշտադրումներով ծավալային մտածողությունը, որն ավելի ուշ դրսևորվեց նրա քանդակային կերտվածքներում։</jats:p>

Show More

Keywords

Շիրազի նրա ստեղծագործական հայ Արա

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect