Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Մարտիրոս Սարյանը 1921 թվականին մշտական բնակություն է հաստատում Հայաստանում և անմիջապես ամենաակտիվ մասնակցությունը բերում երկրի հոգևոր և մշակութային վերածննդի գործին: 1920-1930-ական թվականներին նա գրող, Պետական հրատարակչության գեղարվեստական բաժնի վարիչ Եղիշե Չարենցի առաջարկով ստեղծում է գրքային ձևավորումներ, որոնք հայկական գրքային գրաֆիկայի անգերազանցելի նմուշներից են: Նրա որոշ ստեղծագործություններ տարբեր պատճառներով չեն ընդգրկվել հրատարակություններում և դուրս են մնացել սարյանագետների ուշադրությունից: Դրանց թվին են պատկանում Միքայել Նալբանդյանի երկերի համար տուշով արված նկարազարդումները: Սույն հոդվածում քննության են առնվում դրանց ստեղծման շարժառիթներն ու հանգամանքները և վերլուծվում են պատկերագրական առանձնահատկությունները: 1934-1935 թվականներին նկարազարդումներն ու վերջնանկարները, որոնք ներկայացնում են Նալբանդյանի կենսագրության հիշարժան դրվագները, կատարողական վիրտուոզությամբ և կուռ կոմպոզիցիոն կառուցվածքով ընթերցվում են նաև որպես առանձին գրաֆիկական գործեր: Նկարազարդումներն ընդհանուր առմամբ 9 թերթ են, որոնցից երկուսի վրա զետեղված է երկուական վերջնանկար: Բացառությամբ մեկ ստեղծագործության, որը պատկանում է Սարյան ընտանիքին, մյուս բոլոր նմուշները Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուի մաս են կազմում և ձեռք են բերվել հեղինակից: Հայրենասիրական վեհ զգացմունքները և ստեղծագործելու անսպառ մղումը մշտապես եղել են հայ ժողովրդի նվիրյալ զավակների՝ Նալբանդյանի և Սարյանի կյանքի ու գործունեության կարևորագույն սկզբունքները:</jats:p>