Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Կնոջ՝ Անիմայի կերպարը, դարերի ընթացքում էվոլյուցիայի ենթարկվելով, 19-րդ դարավերջից սկսած, պահպանելով ավանդական բոլոր բնութագրումները, նշանավորում է կնոջ կերպարի զարգացման նոր փուլը, իսկ հեքիաթի ժանրն էլ՝ որպես արքետիպերի դրսևորման լավագույն միջոց, լի է կոլեկտիվ անգիտակցականի համամարդկային պատկերներով, այդ թվում՝ ճակատագրական կնոջ կեր պարով։ Այս խնդիրը ինքնատիպ դրսևորումներով է հանդես գալիս նաև ժամանա- կակից գեղարվեստական մտածողության մեջ, մասնավորապես հեղինակային հեքիաթի ժանրում։ Սույն հոդվածը փորձ է ուսումնասիրելու ճակատագրական կնոջ արքետիպի գեղարվեստական իմաստավորումը՝ ըստ Լևոն Խեչոյանի «Տան պահապան հրեշտակը» ժողովածուի հեքիաթների, Էլֆիք Զոհրաբյանի «Սիրո ջերմաչափը» հեքիաթի՝ դրանք զուգահեռելով Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, «Փարվանա» բալլադի և Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմի կանանց կերպարների հետ։ Արքետիպերը, ունենալով համամարդկային բնույթ, յուրաքանչյուր մշակույթում յուրովի են դրսևորվում՝ հիմնվելով անհատի հոգեկան զարգացման վրա, և Անիման էլ՝ կոլեկտիվ անգիտակցականի արքետիպը, գիտակցական շերտում կարող է դրսևորվել նաև ճակատագրական կնոջ կերպարի միջոցով։ Հոդվածի նպատակն է վերոնշյալ ստեղծագործություններում, ճակատագրա- կան հայ կնոջ առանձնահատկությունները վերհանելով, ներկայացնել հայ ազգային մտածողության և աշխարհընկալման ինքնատիպությունները հեղինակային հեքիաթի ժանրում։ Հոդվածում կիրառվել են տեքստաբանական վերլուծության և համեմատական բանասիրության մեթոդները։ Համեմատելով Թմկա տիրուհու, Նազենիկի, Փարվանա արքայադստեր, Արսինեի և Լ․ Խեչոյանի հեքիաթների կանանց կերպարները՝ հասկանալի է դառնում, որ հայ գրականության մեջ այս առեղծվածային կանայք հիմնականում պահպանում են ճակատագրական կնոջը բնորոշ երեք հիմնական բնութագրումները՝ արտաքին գեղեցկությունը, գրավչությունը և իր շուրջը ուղղակի կամ անուղղակի կերպով մահ սփռելու կարողությունը, սակայն հիմնական բնութագրումներին զուգահեռ՝ ճակատագրական հայ կանայք աչքի են ընկնում այս երեք հիմնական բնութագրումների յուրովի մոտեցումով, երբեմն հիմնական բնութագրումներից որևէ մեկի բացակայությամբ։</jats:p>

Show More

Keywords

կնոջ ճակատագրական հեքիաթի են հայ

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect