Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածում քննվում է դաստիարակչական վեպի՝ բիլդունգսռոմանի պատումային տրամաբանության ձևավորումն ու զարգացումը Րաֆֆու վիպագրության մեջ՝ «Սալբի»-ից մինչև «Ոսկի աքաղաղ» և «Դավիթ Բեկ»։ Հենվելով Ֆ. Մորետիի, Մ. Բախտինի տեսությունների և բիլդունգսռոմանի արդի ուսումնասիրությունների վրա՝ հոդվածը փորձում է ցույց տալ, որ Րաֆֆու համար հերոսի կայացումը ոչ միայն անհատի հասունացման, այլև արդի հայ ընթերցողի, ազգային-բուրժուական սուբյեկտի կազմավորման ձև է։ «Սալբի»-ում այս տրամաբանությունը դեռ միահյուսված է սիրավեպի և լուսավորական ապաարևելականացման տրամաբա նությանը, իսկ սոցիալական վեպերում կապվում է փողի, կրթության, ժառանգության և դասակարգային վերարտադրության խնդիրների հետ։ «Ոսկի աքաղաղ» վե- պում կատալիզատորների, ընթերցանության և առօրյա ռիթմի միջոցով այն հասնում է իր լիարժեքորեն կայացած ձևին՝ վեպի մեջ կապելով հերոսի և ընթերցողի ձևավորումը։ «Դավիթ Բեկ» վեպում նույն տրամաբանությունը փոխակերպվում է ազգային-պատմական ու հերոսական առաքելության պատումի՝ բացահայտելով իր քաղաքական սահմանները։</jats:p>