Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>1858 թ. լույս տեսած «Վերք Հայաստանի» վեպը մեծ հետաքրքրություն առաջացրեց Խաչ. Աբովյանի անձի և գործունեության նկատմամբ, և այդ հետաքրքրությանը իր ավելի քան համեստ ուժերի սահմաններում առաջինը փորձեց բավարարել ժամանակի հայ մամուլը: Նախ Մոսկվայի «Հյուսիսափայլը» 1858 և 1859 թթ., Փարիզի «Արևմուտք» կիսամսյան 1859 թ. և Թիֆլիսի «Կռունկ Հայոց աշխարհին» ամսագիրը 1860 և 1861 թթ. տպագրեցին մի քանի նյութեր Աբովյանի մասին, որոնք պարունակում էին և՛ կենսագրական տեղեկություններ, և՛ գնահատականներ նրա գործունեության ու մանավանդ «Վերք Հայաստանի» վեպի վերաբերյալ, ապա 1870-ական թվականներին և հետագայում մամուլի այլ օրգաններ շարունակեցին վերոհիշյալ երեքի սկսած շնորհակալ գործը: Դրանց թվում էր նաև Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթը (1908-1918), որն իր տասնամյա գործունեության ընթացքում տպագրել է ավելի քան 20 մեծ ու փոքր նյութ Աբովյանի մասին: Այդ բազմազան նյութերը ըստ բովանդակության կարելի է բաժանել 3 խմբի՝ 1. Աբովյանի հուշարձանը կանգնեցնելու առթիվ կարծիքներ, առաջարկներ, կոչեր և այլն, 2. 1913 թ. դեկտեմբերի 5-ին Թիֆլիսում Հայ գրողների կովկասյան ընկերության երեկույթում Լեոյի զեկուցումը Աբովյանի մասին ու նրա արձագանքները, և 3. Լեոյի «Զանգվի ափերից» ծավալուն խոհագրությունը, որը պարունակում է ինչպես հետաքրքիր դիտարկումներ Աբովյանի անձի և ստեղծագործության վերաբերյալ, այնպես էլ առաջ է քաշում մի քանի կարևոր խնդիր-խոչընդոտ աբովյանագիտության զարգացման ճանապարհին և առաջարկներ դրանք վերացնելու ուղղությամբ: Առանձին-առանձին քննելով 3 խմբերում ընդգրկված նյութերը՝ կարելի է համոզվել, որ «Հորիզոն» օրաթերթը հայ մամուլի այլ առաջատար օրգանների հետ միասին բավականին հետևողական և արդյունավետ աշխատանք է կատարել Աբովյանի և ընդհանրապես հայ գրողների ստեղծագործությունների հանրահռչակման ուղղությամբ, մանավանդ 1912 թ. դեկտեմբերին Հայ գրողների կովկասյան ընկերության հիմնադրումից հետո:</jats:p>

Show More

Keywords

Աբովյանի գործունեության հայ մասին ու

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect