Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Իվան Բունինի արձակն աչքի է ընկնում բնապատկերների բացառիկ վարպետությամբ: «Կովկաս» պատմվածքում բնապատկերը դառնում է հերոսների ներքին դրամայի բեմականացումը, պարբերաբար խոսում է կերպարների փոխարեն: Բու- նինյան Կովկասն օժտված է խոր երկակիությամբ. այն դրախտ է և ինքնակամ աքսոր, Եդեմական պարտեզ, բայց և գիշերային անտառի «գերեզմանային», դարանած ներկայություն: Ինքնատիպ բնապատկերների շնորհիվ՝ Իվան Բունինը ստեղծում է տարաշխարհիկի իր պոետիկան: Զուգադրելով պատմվածքի հայերեն և ֆրանսերեն թարգմանությունները՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ ինչ ոճական հնարքների շնորհիվ է բնության պարզ նկարագրությունը վերածվում արվեստագետի եզակի կտավի, ինչպես են ինքնատիպ շարահյուսական կառույցները դառնում կովկասյան բնապատկերի ռիթմն ու մեղեդին: Հոդվածը խորհրդածություն է եզակիության առարկայական նշանների և դրանց վերստեղծման բազմաբարդ գործընթացի մասին թարգմանական արարում: Հետևելով հայ և ֆրանսիացի թարգմանիչների լուծումներին՝ այն ցույց է տալիս՝ ինչ ոճական և բովանդակային հետևանքներ կարող են ունենալ գեղարվեստական պատկերի սրբագրումները և շարահյուսական միջամտությունները թարգմանական գործընթացում:</jats:p>

Show More

Keywords

Իվան բնապատկերների դառնում այն շնորհիվ

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect