Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Հոդվածում դիտարկվում են խնդիրներ, որոնք կապված են Դանտեի գրական ժառանգության գաղտնագրական և հերմենևտիկ կողմերի հետ, որոնց հանդեպ գի- տական հետաքրքրությունը վերջին ժամանակներում օրեցօր աճում է: Դրա վկայությունն են արևմտյան, ռուս և հայ հեղինակների ծավալուն աշխատությունները (Ռ. Գվարդինի, Գ. Ռոսետի, Է. Արու, Ա. Ռեգինի, Լ. Վալլի, Բ. Սերխիո, Ռ. Գենոն, Հ. Էդոյան, Լ. Կարսավին, Վ. Նազարով և ուրիշներ): Առաջին հատվածում ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ կյանքի բոլոր կողմերի, Աստծու, տիեզերքի և մարդու մասին ամեն ինչ ասելու մի- տումը պայմանավորում է մեծ բանաստեղծի ժառանգության հանդեպ ոչ միայն հումանիտար, այլև բնական գիտությունների հետաքրքրությունը (Գալիլեյ, Ֆլորենսկի, Վայլ և այլք): Դանտեի գաղտնագրությունը դիտարկվում է համակարգայ- նության հետ՝ այն գնահատելով իբրև համակարգված գաղտնագրություն: Միաժամանկ խորացվում է այն կարծիքը, որ Դանտեն փաստորեն փորձում է ստեղծել մի բան, որ դուրս է գրականության ավանդական պատկերացումներից: Երկրորդ հատվածում, դիտարկվում են Դանտեի գաղտնագրությութան առանձնահատկությունները, ընգծվում է այն հանգամանքը, որ գրողի գրական ժառանգությունը ևս ամբողջապես լի է գաղտնագրական տարրերով, որոնք հետևանք են նրա աշխարհայացքի, կյանքի և լեզվամտածողության: Գաղտնագրական իր պատկերացումները նա կյանքի է կոչում խորհրդանիշների միջոցով: Վերջին հատվածի քննարկման նյութը Դանտեի սրբազան պոեմում գաղտնագրական դրսևորումներն են՝ խորհրդանիշները, ոճական առանձին ֆիգուրները և այլն: Խորհրդանիշները մեկնաբանվում են ըստ տիպաբանական խմբերի՝ խորհրդանիշներ, որոնք բնորոշ են ողջ պոեմին, և խորհրդանիշներ, որոնք բնորոշ են պոեմի միայն առանձին հատվածներին: Հետևելով Դանտեի խորհրդին՝ ուշադրություն է դարձվում հատկապես խորհրդանիշների չորրորդ՝ այլաբանական (մետաֆիզիկ) իմաստներին:</jats:p>

Show More

Keywords

են Դանտեի որոնք այն որ

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect