Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածում հեղինակը մեկնաբանում է արևմտյան-քրիստոնեական գրականության երկու մշակութային համակարգերի՝ Միջնադարի և Վերածնության անցման և փոխակերպման պարադիգման, աստվածայինի պատկերացման և հոգևոր վերապրման դինամիկան, երբ Քրիստոսն ընկալվում է որպես Քրիստոս-Աստված Միջնադարի գրականության միկրոհամակարգում, իսկ Վերածննդի մշակույթում՝ Քրիստոս-Մարդ։ Առաջինի դեպքում մարդն է ընկալվում իբրև ֆոն, իսկ երկրորդում՝ Աստված ինքն է դառնում ֆոն։ Ուստի Միջնադարը և Վերածնունդը, թեև գրապատմական ընթացքի հակադիր համակարգերի դրսևորումներ են, բայց միաժամանակ իրենց մեջ կրում են աստվածաշնչային, ավելի ստույգ, ավետարանական Կոսմոսը, որն արևմտյան գրականության անկյունաքարն է, որի բարձրակետը Գողգոթայի միստերիան է՝ Աստծու խաչելության և հարության սրբազան (սակրալ) միջուկը։ Հարության գաղափարը համաշխարհային գրականության մեջ իր բարձրագույն մարմնավորումն է գտել Դանտե Ալիգիերի «Աստվածային կատակերգություն» երկում, իսկ խաչելության մոտիվը՝ Շեքսպիրի ողբերգություններում։ Շեքսպիրի դիոնիսոսյան արվեստը իր դրամատիկական բնույթով թեև հակադիր է Դանտեի ապոլոնյան արվեստին, բայց թե՛ Շեքսպիրի, թե՛ Դանտեի ստեղծագործությունները, իբրև Ոգու իդեալական մոդելի միավորներ, չեն հակասում իրար։ Մեկնաբանական այս ելակետից է հեղինակը անդրադառնում և վերլուծում Դանտեի և Շեքսպիրի ստեղծագործությունը, Միջնադարը՝ Հարության միստերիայի, Վերածունդը՝ Խաչելության դրամայի աստվածաշնչային պատկերման զուգահեռում։ Գրական մեկնաբանության այս «մեթոդը» բացառապես հեղինակի ինքնության և հոգևոր-փիլիսոփայական հայեցության արտահայտությունն է, որն ունի իր նախապատմությունը, ամբողջությունը և գրապատմական նշանակությունը։</jats:p>