Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Դավիթ Հովհաննեսի «Չարենցի հիշատակին» ստեղծագործությունը նվիրված է Չարենցի ծննդյան հարյուրանյակին և հեղինակի բնորոշմամբ «իր համեստ նվերն է» Չարենցին։ Ստեղծագործությունն ունի յուրատեսակ «ժանր»՝ պոեմ ութատողերով, որն այդպես է անվանել հեղինակը՝ ինչ-որ տեղ զուգահեռելով Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» ստեղծագործության հետ, որը Չարենցն անվանել է «պոեմանման վեպ»։ Ստեղծագործությունը ձևավորվում է ակնհայտ և միջնորդավորված բազմաթիվ միջտեքստային ներդիրների շնորհիվ, որոնք կառուցվածքային էական գործառույթ են կատարում։ Ներկայացվում է Չարենցի կյանքը՝ ծնունդից մինչև եղերական վախճան՝ ստեղծագործական անգերազանցելի նվաճումները ներկայացնելով։ Կառուցվածքային մակարդակում հիմնական տեքստի ներդիրները «մեկուսացնում են» միմյանց՝ ստեղծելով իրականության հետ պայմանականության պատրանք։ Հաճախ զուգահեռվում են Դավիթ Հովհաննեսն ու Չարենցը և միասին հանդես գալիս։ Իմաստային առումով առավել բարդ գործընթաց է տեղի ունենում. տարբեր ժամանակներում ապրած երկու հեղինակներ, հայտնվելով պոեմի տարածքում, զուգահեռվում, ձուլվում, ինչ-որ տեղ նաև հակադրվում են միմյանց։ Արդյունքում հիմնական տեքստը ձեռք է բերում նոր՝ նախկինում չունեցած իմաստ՝ դրականորեն «ազդելով» ստեղծագործության հիմնական ասելիքի վրա։</jats:p>

Show More

Keywords

Չարենցի են հիմնական Դավիթ անվանել

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect