Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Ներկայացված են անօդաչու թռչող սարքով նկարահանված բարձր լուծաչափի աերոնկար­ների և լազերային սկանավորման տվյալներով «Ագարակ» պատմամշակութային արգելոցի եռա­չափ մոդելի ստեղծման աշխատանքները: Աերոնկարահանման աշխատանքներն իրակա­նաց­վել են DJI Mavic 3 Enterprise (Mavic 3E) պրոֆեսիոնալ անօդաչու թռչող սարքով: Աերոնկա­րա­հանման և լազերային սկանավորման աշխատանքների իրականացման համար մշակվել են տարածքի նկարահանման երթուղիները: Լազերային սկանավորման աշխատանքներն իրակա­նաց­վել են Leica MS60 R2000, CHCNAV RS10 և CHCNAV AlphaUni 20 սարքերով, որոնք ապա­հովել են 5 մմ ներամպային և 2…5 սմ գլոբալ դիրքորոշման ճշտություն: Լազերային սկանա­վոր­ման տվյալների մշակման համար օգտագործվել են հետևյալ ծրագրային ապահովումները՝ CHCNAV CoPre, CHCNAV CoProcess: Ֆոտոգրամետրիական մշակման աշխատանքներն իրա­կա­նացվել են Agisoft Metashape Professional  ծրագրային ապահովման միջավայրում, որի արդյուն­քում ստեղծվել է 5 սմ լուծաչափով օրթոֆոտոհատակագիծ։ Լազերային սկանավորման և աերո­նկա­րահանման տվյալների ինտեգրման միջոցով Agisoft Metashape ծրագրային ապահովման միջավայրում ստեղծվել է տեղանքի եռաչափ մոդելը: AutoCAD և Civil 3D ծրագրային միջա­վայրում, լազերային սկանավորման և աերոնկարահանման տվյալների հիման վրա ստեղծվել է 1:1000 մասշտաբով տեղագրական և կադաստրային հատակագծեր: Մշակված համալիր մեթո­դով հնարավորություն է ստեղծվել բարձր ճշտության գործիք-սարքավորումներով դիտարկված տվյալներով (աերոնկարահանման, լազերային սկանավորման, ֆոտոեռանկյունավորման, ռե­լիե­­ֆի մշակման և դրանց ինտեգրման եղանակներով) և ժամանակակից ծրագրային ապահո­վմամբ այդ տվյալների մշակման միջոցով ստանալ «Ագարակ» պատմամշակութային արգե­լոցի տարածքի եռաչափ մոդելը՝ 1:1000 մասշտաբով տեղագրական և կադաստրային հատա­կագծ­եր, որոնք իրենց ճշտությամբ գտնվում են 95 % վստահության միջակայքում:</jats:p>

Show More

Keywords

են սկանավորման ծրագրային լազերային chcnav

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect