Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածում ուսումնասիրվել է Երևանի քաղաքում ավտոկայանման ենթակառուցվածքների զգալի պակասի խնդիրը և առաջարկվել է նորարարական լուծում՝ հիբրիդային ուղղահայաց ավտոկայանման մոդուլների ներդրում։ Առաջարկվող մոդուլը հիմնված է երեք նորարարական բաղադրիչների վրա՝ չշահագործվող տրանսպորտային միջոցների վերամշակված մասերի օգտագործում, արհեստական բանականության վրա հիմնված ամրագրում (AI-PRS) և սոցիալապես հավասարակշռված վճարային համակարգ։ Քաղաքաշինական վերլուծության հիման վրա առաջարկվել են ք. Երևանի տարբեր վարչական շրջաններում տեղակայման հնարավոր վայրեր։ Արդյունքները վկայում են, որ առաջարկվող մոդելը ոչ միայն տեխնիկապես իրագործելի և տնտեսապես շահավետ է, այլև ապահովում է սոցիալական արդարություն և տարածքային արդյունավետություն՝ դառնալով ժամանակակից քաղաքային կայանման կառավարման կենսունակ և լայն կիրառելի լուծում։</jats:p>