Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Հոդվածում ներկայացվում է Հայաստանի 20-րդ դարի ճարտարապետական ժառանգության կառավարման և պահպանության ոլորտում առկա արդի խնդիրների համալիրը։ Վերլուծվում են տվյալ ժամանակաշրջանի ճարտարապետական կառույցների արժևորման առանձնահատկությունները, իրավական և կառավարչական մեխանիզմների արդյունավետությունը, ինչպես նաև մասնագիտական և հասարակական ընկալման դերակատարումը ժառանգության պահպանման գործընթացում։ Քննարկվում են արագընթաց քաղաքաշինական զարգացումների, տնտեսական գործոնների և նորմատիվ-իրավական դաշտի անկատարության հետևանքով առաջացող սպառնալիքները։ Հոդվածում ընդգծվում է միջգիտակարգային մոտեցումների, միջազգային փորձի կիրառման և համալիր ռազմավարությունների մշակման անհրաժեշտությունը՝ 20-րդ դարի ճարտարապետական ժառանգության պահպանության և կայուն կառավարման ապահովման նպատակով։</jats:p>