Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Ներկայացված են Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի վրա տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները։ Որպես վարորդի ուշադրությունը շեղող գործոններից դիտարկվել են նաև գովազդային վահանակները, որոնք տեղադրված են երթևեկելի մասի վերևում կամ եզրին։ Չնայած որոշ գովազդային վահանակներ, ունենալով տեղեկատվության օգտակար նշանակություն, հաճախ նաև խոչընդոտում, խանգարում են տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությանը։ Հետազոտված է վարորդի ուշադրության շեղման հանգամանքը և դրա ազդեցությունը պատահարների առաջացման հավանականության մեծացման վրա։ Հաշվարկվել է պատահարների առաջացման հավանականությունը Մոնտե-Կառլոյի մեթոդով։ Ներկայացվել են գովազդային վահանակների դրական և բացասական ազդեցությունները։</jats:p>