Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Անորոշ տրամաբանության վերահսկման և նեյրոնային ցանցերի համադրմամբ ինտելեկ­տու­ալ ջեռուցման, հովացման և օդափոխման կառավարման համակարգերը հանդիսանում են յուրաքանչյուր շենքի հիմնաքարը՝ ապահովելով ներքին ջերմաստիճանի և օդափոխման հարմարավետ պայմանները: Ժամանակակից շենքերին ներկայացվում են խիստ պահանջներ հարմարավետության, առողջ միջավայրի և շահագործման տնտեսական ռեժիմների առումով: Էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և ջեռուցման ծառայությունների գների մշտական աճը, hանրապետության էներգասպառման մեջ կազմելով ավելի քան 40 %, ստիպում է կիրառել ռեսուրսախնայող տեխնոլոգիաներ և ջերմամեկուսիչ նյութեր՝ ձմռանը ջերմային կորուստները և ամռանն օդորակման ծախսերը նվազեցնելու համար: Սակայն փակ տարածքում թարմ օդի ծա­վա­լի սահմանափակումը կարող է վտանգավոր լինել առողջության համար՝ բորբոսների և սնկերի առաջացման միջոցով, մինչդեռ անկառավարելի  օդափոխությունը հանգեցնում է էներ­գի­այի աննպատակ սպառման և խաթարում խնայող միջոցառումների արդյունավետությունը:</jats:p>

Show More

Keywords

ջեռուցման օդափոխման են համար Անորոշ

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect