Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Ուսումնասիրվել է գլխավոր հատակագծի (ԳՀ) գրաֆիկական տվյալների (DWG ձևաչափի) տեղափոխումը և եռաչափ մոդելավորումն աշխարհատեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) միջավայրում՝ Վերին Պտղնի գյուղական բնակավայրի օրինակով։ Առաջարկվում է ԳՀ-ի տվյալների մշակման, ստանդարտացման և ինտեգրման մեթոդաբանություն՝ ԱՏՀ քարտեզագրական բազայի ստեղծման միջոցով։ Ուսումնասիրության ընթացքում ԳՀ-ի վեկտորային ֆայլը տեղափոխվել է ԱՏՀ միջավայր, ինչպես նաև կատարվել են շերտերի հատկանիշային տվյալների համադրման աշխատանքներ։ Ստացված տվյալների հիման վրա մշակվել է Վերին Պտղնի բնակավայրի եռաչափ մոդելը, որը գործիք է ոչ միայն քաղաքաշինական, կադաստրային և կառավարչական գործընթացում, այլ նաև սահմանում է տվյալների ստանդարտացման մեթոդաբություն, հետագայում այլ համայնքներում կիրառելու նպատակով, որն իր հերթին կարող է արտապատկերվել մեկ քարտեզագրական մոդուլում։</jats:p>