Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Ներկայացված է բազմահարկ շենքերում միջհարկային ծածկերի նախագծային լուծումներով առաջադրված փաստացի միջնորմների բեռնվածքի ազդեցությունից շենքի դինամիկ բնութագրերի փոփոխությունը՝ համեմատ նախագծերում սովորաբար կիրառվող հավասարաչափ բաշխված բեռնվածքով տարբերակի։ Միջնորմների բեռնվածքի իրական մոդելավորումը կարևոր է հաշվի առնել հատկապես սեյսմաակտիվ գոտիներում, ինչպիսին է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Շենքերի և կառույցների վրա ազդող ստատիկ բեռնվածքների ճշգրիտ բաշխումը կարող է որոշիչ դեր ունենալ դինամիկ բնութագրերը գնահատելու հարցում։ Որպես շենքի հիմնական դինամիկ բնութագրեր համեմատվել են ազատ տատանումների պարբերությունը և հարկի շեղվածքները: Համեմատությունները ցույց են տվել, որ միևնույն ճարտարապետահատակագծային լուծումներով 16 հարկանի շենքի փաստացի միջնորմներով տարբերակի համար համեմատված դինամիկ բնութագրերը և ամրանավորման տոկոսները զգալիորեն մեծանում են։</jats:p>