Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Դիտարկվում է 1932-1955 թվականներին ձևավորված Երևան քաղաքի ճարտարապետական կերպարը, որի հիմքում ընկած են մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի սկզբունքների հետևորդների ստեղծագործությունները: Հետազոտության առարկան այդ ժամանակաշրջանի տարբեր տիպի կառույցներն են` հասարակական, ուսումնական, արտադրական և բնակելի: Աշխատանքի նպատակն է՝ կատարելով նշված ժամանակաշրջանում ձևավորված, քաղաքաշինական առումով կարևոր կառույցների ծավալատարածական հորինվածքի և գեղարվեստական հարդարանքի վերլուծություն, բացահայտել այն առանձնահատկությունները, որոնք նշանակալի դերակատարում ունեցան տվյալ փուլի ոճական ուղղության կազմավորման համար: Գիտական նորույթն է՝ համապարփակ վերլուծությամբ փորձ է արվել բացահայտել 1932-55 թվականների Երևանի հրապարակների և փողոցների կազմակերպման հիմնական սկզբունքը, ձևավորված դասական օրինաչափությունների և ազգային ճարտարապետության գեղարվեստական արտահայտչամիջոցների համադրությամբ: Հետազոտության արդյունքում եզրակացվել է, որ 1932-55 թվականների Երևան քաղաքի ճարտարապետությունը զարգացավ Թամանյանի հիմնադրած մեթոդներին հավատարիմ: Դրա շնորհիվ կազմավորված ոճական ուղղությունը ձևավորեց Երևանի ճարտարապետական դիմագիծը՝ քաղաքին հաղորդելով հորինվածքային միասնականություն ու ամբողջականություն:</jats:p>