Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Առաջարկվում է կլոր հոծ սալերի սեփական տատանումների հետազոտության մեթոդ բազիսային կետերի և համապատասխան Էրմիտի ֆունկցիաների ներմուծմամբ: Տատանումները նկարագրող հիմնական հավասարումներով որոշակի թվային օրինակների վրա ցուցադրվել է առաջարկվող մեթոդի կիրառական նշանակությունը: Առաջին անգամ դիտարկված է միջանկյալ հոդակապային հենարանների վրա տեղակայված կլոր հոծ սալի սեփական տատանումների խնդիրը և արդյունքում որոշված է տեղակայման օպտիմալ դիրքը։ Տեսական արդյունքների ստուգման նպատակով կատարված են փորձարկումներ՝ մետաղական բարակապատ կլոր սալը տեղակայելով տարբեր տրամագծերով օղակաձև հենարանների վրա: Վերջնական արդյունքները ներկայացված են գրաֆիկների և աղյուսակների միջոցով: Կատարված են արդյունքների համեմատություններ և համապատասխան եզրակացություններ:</jats:p>